Կարիքների գնահատման ծառայության գնահարցման ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


2021-11-08
Ծառայության անվանումը՝       Կարիքների գնահատում
Կազմակերպությունը՝              «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ
Ծառայության տևողությունը՝   3 ամիս, 01.12․2021թ-ից մինչև 28.02․2022թ-ը
 
ԱԶԿ ՀԿ-ն «COVID19-ի ազդեցության մեղմացում համայնքի միջամտությամբ» ծրագրի շրջանակներում հայտարարում է ՀՀ 5 մարզերի 15 համայնքներում կարիքների գնահատում ծառայության իրականացման համար գնային առաջարկների ընդունման մասին: 
Հետազոտությունը նպատակ ունի ուսումնասիրել կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրերի հասանելիությունն ու օգտակարությունը ՀՀ Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Գյումրու և Լոռու մարզերի ընդամենը 15 համայնքներում (համայնքներն ընտրված են): 
 
 Հետազոտության ծառայության նկարագիրը․
- Ուսումնասիրության մեթոդաբանության, ընտրանքի և գործիքների մշակում
- Հարցազրուցավարների ուսուցում և գործիքների փորձարկում
- Տեղեկատվության հավաքագրման/դաշտային աշխատանքների համակարգում և ստուգում
- Տվյալների վերլուծություն 
- Ամփոփ զեկույցի պատրաստում: 
 
Հետազոտության գործիքը․
- 15 խորացված հարցազրույց  ընտրված համայնքների 15 համայնքապետերի հետ, 
- 30 ֆոկուս խմբային քննարկում համայնքների տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ (ՏԻՄ-եր, ՀԿ-ներ, զբաղվածության կենտրոն, Ա/Ձ-ներ, բիզնես սեկտոր) և բնակիչների հետ,
- 385 ստանդարտացված հարցազրույց  համայնքների բնակիչների հետ:
 
Պահանջներ մասնակցին.
- Մասնակիցը պետք է գրանցված լինի որպես իրավաբանական անձ, կամ անհատ ձեռնարկատեր /Ա․Ձ․/,
- Հետազոտություն անցկացնելու փորձ, 
- Սոցիոլոգիական մեթոդների իմացություն,
- Հավաքագրված տեղեկատվության վերլուծության հմտություններ, 
- Գերազանց հայերեն լեզվով զեկույց մշակելու և ներկայացնելու հմտություններ:
 
Գնային առաջարկների ներկայացման կարգը
Հետաքրքրված կազմակերպությունները, կամ անհատ ձեռնարկատերերը սույն հայտարարությանը կցված գնային առաջարկի ձևաթուղթը լրացնել և ուղարկել   info@armavirdc.org  էլեկտրոնային հասցեին մինչև 2021թ. նոյեմբերի 26-ը՝ վերնագրում 
նշելով՝ «Գնային առաջարկ» անվանումը կամ ներկայացնել ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա: 
Ժամկետից ուշ ստացված գնային առաջարկները ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագիր: 
 
Գնային առաջարկի  ձևաթուղթը  կարող եք ներբեռնել՝ սեղմելով համապատասխան բառի վրա։
 


Դիտվել է 204 անգամ