Իրազեկման հանդիպումների կազմակերպում ծառայության գնահարցման ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


2022-01-13
Ծառայության անվանումը՝        Իրազեկման հանդիպումների կազմակերպում
Կազմակերպությունը՝              «Առողջապահության քաղաքականության և նորարարության կենտրոն» ՀԿ
Ծառայության տևողությունը՝   1 ամիս, 01.02․2022թ-ից մինչև 28.02․2022թ-ը
 
«Առողջապահության քաղաքականության և նորարարության կենտրոն» ՀԿ-ն և «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն «COVID19-ի ազդեցության մեղմացում համայնքի միջամտությամբ» ծրագրի շրջանակներում հայտարարում են ՀՀ 5 մարզերում Իրազեկման հանդիպումների կազմակերպում ծառայության իրականացման համար գնային առաջարկների ընդունման մասին: 
Իրազեկման հանդիպումների կազմակերպիչը պատասխանատու կլինի տարածքի և սուրճի ընդմիջման ապահովման համար բոլոր 5 մարզերում՝ Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Գյումրու և Լոռու: 
 
 Իրազեկման հանդիպումների կազմակերպման ծառայության նկարագիրը․
Հանդիպումները կներառեն
- Տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ.
- Բուժաշխատողներ.
- Հասարակական հաստատությունների ներկայացուցիչներ:
 
Իրազեկման հանդիպումները․
- ընտրված 5 մարզերում մեկօրյա հանդիպումներ, ընդամենը՝  5 հանդիպում․
- յուրաքանչյուր մարզում 20-25 հոգի, ընդհանուր 100-125 հոգի:
 
 
Պահանջներ մասնակցին.
- Մասնակիցը պետք է գրանցված լինի որպես իրավաբանական անձ, կամ անհատ ձեռնարկատեր /Ա․Ձ․/,
- Հանդիպումների կազմակերպման փորձ։
 
Գնային առաջարկների ներկայացման կարգը
Հետաքրքրված կազմակերպությունները, կամ անհատ ձեռնարկատերերը սույն հայտարարությանը կցված գնային առաջարկի ձևաթուղթը լրացնել և ուղարկել   hpic.ngo@gmail.com, կամ  info@armavirdc.org  էլեկտրոնային հասցեներին մինչև 2022թ. հունվարի 28-ը, վերնագրում նշելով՝ «Գնային առաջարկ» անվանումը։
Գնային առաջարկները թղթային տարբերակով կարող են ներկայացվել ԱՔՆԿ ՝ ՀՀ, ք.Երևան, Նանսենի 6շ, բն 57 հասցեով, կամ ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա հասցեով: 
Ժամկետից ուշ ստացված գնային առաջարկները ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագիր: 
 
Գնային առաջարկի  ձևաթուղթը  կարող եք ներբեռնել՝ սեղմելով համապատասխան բառի վրա։
 


Դիտվել է 127 անգամ