Աշխատանքի անվանումը՝ Դրամաշնորհների համակարգող
Կազմակերպությունը՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ
Աշխատանքի վայրը՝ ք․Արմավիր
Աշխատանքի տևողությունը՝ 38 ամիս, 01.11․2021թ-ից մինչև 31.01․2025թ-ը
Զբաղվածությունը՝ 20 %։
Նկարագրություն՝
«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացնում է «Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի» ծրագիրը։
Ծրագիրն ուղղված է պետական կառավարման և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների զարգացմանը` ամրապնդելու և ընդլայնելու սոցիալական իրավունքների և աշխատանքային իրավունքների պաշտպանությունը և Կառավարության ներսում ռազմավարական ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը՝ ուղղված սոցիալական պաշտպանության և աշխատանքային բարեփոխումներին:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է դրամաշնորհներ տրամադրել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և համայնքային ակտիվ խմբերին:
Դրամաշնորհային աջակցությունը նախատեսված է որպես աշխատանքային իրավունքի պաշտպանության լուծումների խթանման միջոց:
Աշխատանքային պարտականություններ
Պահանջվող որակավորում և հմտություններ
Հայտերի ներկայացման կարգը
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV) info@armavirdc.org էլեկտրոնային հասցեին մինչև 2021թ. հոկտեմբերի 20-ը, կամ ներկայացնել ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա հասցեով: Խնդրում ենք նամակում՝ վերնագրի (subject) տողում նշել «Դրամաշնորհների համակարգող»:
Կազմակերպության մասին
«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԱԶԿ ՀԿ) ստեղծվել է 2005թ.-ին: ԱԶԿ ՀԿ-ի առաքելությունն է համագործակցությունը հանուն սոցիալ-տնտեսական առաջընթացի։ Աշխատելով ողջ ՀՀ տարածքով՝ իրականացնում ենք ժողովրդավարության, մարդու իրավունքների, հակակոռուպցիոն, առողջապահական, կրթության և ՏԻՄ ոլորտներին առնչվող ծրագրեր։ Կազմակերպության մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ կազմակերպության https://armavirdc.org/ պաշտոնական կայքում: