Եռօրյա դասընթաց ուղղված ընտրական գործընթացներին


2021-11-23
Օրերս ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ Հայաստանում ընտրական աջակցության ծրագիր 3-ի շրջանակներում իրականացավ <<Ընտրական դպրոցներ>> եռօրյա վերապատրաստման դասընթացը, որը ֆինանսավորվում է Շվեցարիայի, ԵՄ-ի, Նիդեռլանդների, Գերմանիայի, Շվեդիայի, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության ու Հյուսիսային Իռլանդիայի կողմից:  Դասընթացի արդյունքում մասնակիցները ծանոթացան ընտրական համակարգերի տարբեր տեսակներին, ընտրական ընթացակարգերին, ընտրական գործընթացի շահագրգիռ կողմերին և ընտրություններում գենդերային հավասարության ապահովմանն ուղղված նրանց դերին, ինչպես նաև պասիվ և ակտիվ ընտրական իրավունքի արդյունավետ իրացմանը: Մասնակիցները Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Արարատի և Արմավիրի մարզերից էին:
 
Վերապատրաստման դասընթացը ներառում է օրենսդրության այն հիմնական կետերը, որոնք սահմանում են համապետական և տեղական ընտրությունների անցկացման կարգը, ինչպես նաև դրա գործնական կիրառումը: Անհրաժեշտ է առանձնահատուկ ուշադրություն դարձնել ընտրական օրենքների, կանոնների ու ընթացակարգերի վրա ազդող այն գործոններին, որոնք ազդում են կանանց և տղամարդկանց, երիտասարդների, ազգային փոքրամասնություններին, հաշմանդամություն ունեցող անձանց և թերներկայացված այլ խմբերի՝ ընտրություններին և քաղաքական գործընթացներին մասնակցելու կարողության վրա: 
 
 
Հատուկ ուշադրություն է դարձվել դասընթացի ընթացքում քննարկվելիք հարցերի վերաբերյալ միջազգային չափանիշներին և միջազգային լավագույն փորձին, ընտրական օրենսդրությանն ու դրա գործնական կիրառմանն առնչվող խնդիրներին, ինչպես նաև այդ խնդիրների հնարավոր լուծումներին:
 
Դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո յուրաքանչյուր մարզում կիրականացվի 12 <<Ընտրական դպրոց>> դասընթաց, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի տարբեր համայնքներում ընտրական գործընթացի իրազեկվածությունը՝ խթանելով բնակչության մասնակցությունը դեկտեմբերի 5-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: 

 



Դիտվել է 30 անգամ