● Դրամսշնորհների ընդհանուր բյուջեն 40,000 եվրոն, ենթադրում է արդյո՞ք, որ ընդհանուր առմամբ 4 ծրագիր է ֆինանսավորվելու։
-Նվազագույնը 4 ծրագիր կարող է ֆինանսավորվել, իսկ առավելաքույն քանակը կախված է ներկայացված Ծրագրերի բյուջեներից։
● Դրամաշնորհային մրցույթի հայտարարության մեջ նշված էր, որ դիմող կազմակերպությունը պետք է երեք և ավելի տարվա գործունեության պատմություն ունենա։ Արդյո՞ք սա իմպերատիվ պահանջ է։ Եվ եթե կազմակերպությունն ավելի երիտասարդ է, կարո՞ղ է դիմել։
-Այո։
● Նախատեսված բյուջեի քանի՞ տոկոսը կարող ենք տրամադրել աշխատավարձերի համար։
- Աշխատավարձային և կոմունալ ծախսերը միասին չեն կարող գերազանցել ընդհանուր բյուջեյի 25%-ը։
● Կ՞ան ծախսերի տեսակներ, որոնք ընդունելի չեն ծրագրի շրջանակներում։
1. Պարտքերի մարումները։
2. Ֆինանսական պարտավորությունների մարումներ։
3. Ծախսերը, որոնք ներկայացվում են սույն Ծրագրով սակայն ֆինանսավորվել են նաև այլ ԵՄ դրամաշնորհի շրջանակներում։
4. Հողատարածքի գնում կամ վարձակալություն։
5. Փոխառությունների տրամադրում երրորդ անձանց։
6. Պետական ծառայողների աշխատավարձ
● Երիտասարդների և խոցելի խմբերի համար նոր աշխատանքային զբաղվածության մեխանիզմներ ստեղծելուն ուղղված գործողություններում, թույլատրելի է՞ սոցիալական ձեռնարկատիրության հիմնումը
-Դուք ազատ եք գաղափարներ առադրելու մեջ։ Սոցիալական ձեռնարկատիրությա հիմնումը թույլատրելի է։
● Փաստաթղթերը լրացվելու են միայն անգլերե՞ն։
-Այո։
● Արդյոք ավելի հստակեցնելը թիրախ խումբը, ավելի կոնկրետ թիրախ խումբ ընտրելը չի հանգեցնում նախապատվության նվազեցմանը։ Այսինքն, օրինակ՝ երիտասարդ կանայք ու աղջիկները, այլ ոչ թե ըն դհանուր առմամբ երիտասարդները։
-Թիրախային խմբերի ընտրությունը կատարում է Ծրագրի դիմորդը՝ համաձայն իր կոմղից ներկայացվախ Ծրագրի բովանդակության և նպատակների։
● Իսկ ծրագրի ավարտից հետո շարունակականության ապահովման մասով ինչ կասեք, կմանրամասնե՞ք
-Նշված դրամաշնորհային Ծրագիրը շարունակություն չունի, սակայն ստեղծված համագործակցությունը կլինի շարունակական։
● Կմանրամասնե՞ք ստվերային մոնիտորինգ ասելով ինչ պիտի հասկանանք։ Եվ արդյոք ծրագրերը իրենց մեջ պետք է այդ կոմպոնենտը պարունակեն։
-Ստեվերային մոնիտորինգը իր մեթոդաբանության չի տարբերվում սովորական մոնիտորինգից, սակայն իրականացվում է հանրային և համայնքային ծառայությունների տրամադրման արդյունքների վերստուգման և բացերի, թերացումների բացահայտման նպատակով։
● Ծրագրի աշխարհագրական լայն ընդգրկվածությունը արդյո՞ք դիտարկվելու է որպես առավելություն։
-Աշխարհագրական ընդգրկվածությունը չի սահմանափակվում կամ խրախուսվում Ծրագրի կողմցի, սակայն շահառուների լայն շրջանակների ընդգրկվածությունը խրախուսվում է։
● Ի՞նչ փոխարժեք պետք է օգտագործվի եվրոն դրամի վերածելու համար։
-1 եվրո = 475 դրամ
● Կա՞ արդյոք տեքստի երկարության սահմանաչափ հայտադիումի կետերի համար (էջերի, բառերի կամ նիշերի քանակ)
- Սահմանաչափեր չկան, սակայն խորհուրդ է տրվում լինել հակիրճ և տալ հստակ պատասխաններ։
● Արդյո՞ք բյուջեի տողերը պետք է լինեն մանրամասն թե՞ ընդհանուր տողը բավարար է (օրինակ՝ աշխատավարձ, վարչական ծախսեր, ծրագրային ծախսեր): Բյուջեի ձևաչափը նման հարց առաջացրեց։
-Այո, բյուջեի տողերը պետք է լինեն մանրամասն։
Դիտվել է
148 անգամ