ԵՄ կողմից ֆինանսավորվող Հանուն աշխատանքի հաշվետու եւ ներառական աշխատաշուկայի նախաձեռնության շարունակություն


2022-06-27

 

Արմավիրի զարգացման կենտրոնը (ԱԶԿ) ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Հանուն աշխատանքի. հաշվետու եւ ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» Ծրագրի աջակցությամբ (այսուհետ՝ Ծրագիր) մեկնարկում է Հետազոտական կրթաթոշակի հայտերի մրցույթ Ծրագրի 2-րդ խնդրի շրջանակներում. Զարգացնել քաղ. հասարակության կազմակերպությունների եւ համայնքային ակտիվ խմբերի կարողությունները մասնավոր եւ պետական ոլորտներում աշխատանքային իրավունքի պահպանման ստվերային մշտադիտարկում իրականացնելու համար, վերլուծելու Առողջապահական տեսչական մարմնում հավաքագրված տվյալները և ստեղծելու որակական հետազոտական աշխատանք։

Սույն հետազոտական կրթաթոշակի խնդիրն է վերլուծել Առողջապահական և տեսչական մարմնում հավաքագրված տվյալները և ստեղծել որակական հետազոտական աշխատանք։ Աշխատանքները կհրապարակվեն և հասանելի կլինեն հանրությանը, ինչպես նաև քաղաքականություն մշակողներին և քաղաքացիական հասարակությանը կտեղեկացնեն աշխատանքային իրավունքների խախտման հիմնական պատճառների և հետևանքների մասին։

Ովքե՞ր կարող են դիմել

Հետազոտական կրթաթոշակի մրցույթին մասնակցունակ լինելու համար դիմումատուն պետք է լինի անհատ, թիմ, կամ անհատ ձեռնարկատեր կամ ունենա․

Սոցիալական ոլորտի, տնտեսագիտության, միջազգային հարաբերությունների, լրագրության, իրավաբանական բաժնի կամ համապատասխան այլ բաժինների ուսանող, կամ շրջանավարտ լինելու ապացույց։

Հետազոտական աշխատանքի նախկին փորձ (դիտվում է որպես առավելություն)

Աշխատանքային իրավունքների ոլորտում համապատասխան փորձ։

Ինչպես դիմել

Հայտադիմումի փաթեթի էլեկտրոնային տարբերակը (Հայտադիում (Հավելված 1), տեղեկատվություն նախկին փորձի վերաբերյալ - CV կամ ուսանող լինելու ապացույց) պետք է ուղարկվի անգլերեն լեզվով մինչև 2022 թվականի հուլիսի 30-ը հետևյալ էլ հասցեով՝ armavirdc.ngo@gmail.com։ Դիմումատուները թեմայի բաժնում պետք է նշեն «Հետազոտական կրթաթոշակի հայտադիում»։ Կիսատ և ուշացած հայտադիմումները կարող են մերժվել։

Հետազոտական կրթաթոշակի ուղեցույցը և հայտադիումը հասնալի են հետևյալ հղմամբ` https://drive.google.com/drive/folders/1oq6GHOXzpS_xnlyHZZ3lzLjS9b91HpGo?usp=sharing 

 



Դիտվել է 90 անգամ