«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը /ԱԶԿ ՀԿ/ «ՏԻՄ ընտրություններին բնակչության մասնակցության խթանում» ծրագրի շրջանակներում հրավիրում է ընտրական 3-օրյա դասընթացի Արմավիրի, Արարատի, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերի ակտիվ բնակիչներին։
Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ֆինանսական աջակցությամբ։
Դասընթացի և հետագա գործունեության նկարագիրը․
- Դասընթացն անցկացվելու է քաղաքից դուրս, տևողությունը՝ 3 օր:
- Դասընթացին ուսուցանվելու են համայնքի բնակիչների տարբեր խմբերի հետ ընտրական թեմաներով հանդիպումներ անցկացնելու մեթոդներ:
- Դասընթացների հաջող և ամբողջական ավարտից հետո մասնակիցներն իրենց մարզում իրականացնելու են համայնքային հանդիպումներ բնակչության տարբեր խմբերի հետ՝ կանանց, երիտասարդների, տարեցների և այլն:
- Համայնքային հանդիպումներն ուղղված են լինելու բնակիչների մասնակցության խթանմանը տեղական ինքնակառավարման մարմինների՝ դեկտեմբերի 5-ի ընտրությանը, և չեն պարունակելու որևէ քաղաքական և/կամ կուսակցական ուղղվածություն:
- Յուրաքանչյուր մարզից ընտրվելու են 6 մասնակիցներ, որոնք իրենց մարզի խոշորացվող համայնքներում իրականացնելու են 4-ական համայնքային հանդիպումներ:
- Այդ հանդիպումների համար մասնակիցները կվարձատրվեն:
Մասնակիցներին առաջադրվող պահանջները.
- Արմավիրի, Արարատի, Արագածոտնի կամ Գեղարքունիքի բնակիչ,
- Համայնքներում աշխատելու փորձ/հմտություններ,
- Համայնքային հանդիպումներ կազմակերպելու փորձ/հմտություններ,
- Մարդկանց հետ շփվելու հմտություններ,
- Թիմի հետ արդյունավետ հաղորդակցվելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն:
Հայտերի ներկայացման կարգը․
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ռեզյումե (CV) info@armavirdc.org էլեկտրոնային հասցեին մինչև 2021թ. նոյեմբերի 14-ը ներառյալ՝ վերնագրում նշելով՝ «Ընտրական դասընթացի մասնակից» անվանումը կամ ներկայացնել՝
- Արմավիրի բնակիչները՝ ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա
- Արարատի բնակիչները՝ Արտաշատի քաղաքապետարան, 5-րդ հարկ, Սոց.հարցերի և ծրագրերի բաժին
- Արագածոտնի բնակիչները՝ ք.Թալին, Գայի փող, տուն 12,
- Գեղարքունիքի բնակիչները՝ Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ, ք.Մարտունի, Պռոշյան 8
Կազմակերպության մասին․
«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԱԶԿ ՀԿ) ստեղծվել է 2005թ.-ին: ԱԶԿ ՀԿ-ի առաքելությունն է համագործակցությունը հանուն սոցիալ-տնտեսական առաջընթացի։ Աշխատելով ողջ ՀՀ տարածքով՝ իրականացնում ենք ժողովրդավարության, մարդու իրավունքների, հակակոռուպցիոն, առողջապահական, կրթության և ՏԻՄ ոլորտներին առնչվող ծրագրեր։ Կազմակերպության մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ կազմակերպության https://armavirdc.org/ պաշտոնական կայքում:
Դիտվել է
324 անգամ