Գնորդ կազմակերպությունը՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ
Գնման տևողությունը՝ 1 տարի, 01.01․2022թ-ից մինչև 31.12․2022թ-ը
ԱԶԿ ՀԿ-ն հայտարարում է Գրենական պիտույքների և տաքսի ծառայության ձեռք բերման համար գնային առաջարկների ընդունման մասին:
Պահանջներ մասնակցին.
• Մասնակիցը պետք է գրանցված լինի որպես իրավաբանական անձ, կամ անհատ ձեռնարկատեր /Ա․Ձ․/,
• Ունենա ոլորտային փորձառություն:
Գնային առաջարկների ներկայացման կարգը
Հետաքրքրված կազմակերպությունները, կամ անհատ ձեռնարկատերերը սույն հայտարարությանը կցված գնային առաջարկի ձևաթուղթերը կարող են լրացնել և ուղարկել info@armavirdc.org էլեկտրոնային հասցեին մինչև 2022թ-ի հունվարի 14-ը՝ վերնագրում նշելով՝ «Գնային առաջարկ» անվանումը կամ ներկայացնել ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա:
Ժամկետից ուշ ստացված գնային առաջարկները ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել համապատասխան պայմանագիր:
Դիտվել է
165 անգամ