Գնումների հայտարարություն.համակարգչային տեխնիկա


2021-02-10

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գնումների կատարման մրցութային հանձնաժողովի՝

Համակարգչային տեխնիկայի գնման բաց մրցույթի

 

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն  «Մարդու իրավունքների տուն Երևան» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ֆինանսավորմամբ իրականացվող «ՔՈՎԻԴ-19․ քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն» ծրագրի շրջանակներում հայտարարում է Համակարգչային տեխնիկայի գնման բաց  մրցույթ,  որին մասնակցելու պարտադիր պահանջներն են.

Պահանջներ մասնակցին

  • Մասնակիցը պետք է գրանցված լինի որպես իրավաբանական անձ, կամ անհատ ձեռնարկատեր (ԱՁ):
  • Առաջարկվող  Համակարգչային տեխնիկայի պարամետրերը պետք է չզիջեն  Համակարգչային տեխնիկայի տեխնիկական պարամետրերում սահմանված նվազագույն տեխնիկական պարամետրերին։
  • Առաջարկվող Համակարգչային տեխնիկայի համար պետք է տրվի նվազագույնը մեկ տարվա երաշխիք։
  • Մասնակցելու իրավունք չունեն այն իրավաբանական անձինք, կամ ԱՁ-ները, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ, ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով:

Մրցույթի ծածկագիրն է՝   24 / 21 ՀՏ

Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել Համակարգչային տեխնիկայի մատակարարման պայմանագիր։ 

Ծրագիրն ազատված է ԱԱՀ-ից: Մատակարարին կտրվեն ԱԱՀ-ից ազատման համապատասխան տեղեկանքները։                                                                                  

Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հայերեն լեզվով: 

  Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել սույն հայտարարությամբ սահմանված պահանջներին համապատասխան՝ ըստ կից Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում սահմանված փաստաթղթերի: 

 

           Մրցույթի անցկացման, հայտերի ներկայացման, մրցույթին մասնակցելու իրավունքի սահմանափակումները, հաղթողին որոշելու, ինչպես նաև մրցույթի ընթացակարգին վերաբերվող այլ գործընթացները նկարագրված են սույն հայտարարությանը կից տրամադրվող Բաց մրցույթի կարգում
 

Մրցույթի հայտերը պետք է ներկայացնել «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակ փակ ծրարներով՝ սոսնձված և փակման տեղում կնքված:

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն պատասխանատվություն չի կրում փոստով ուղարկված հայտերի` վերջնական ժամկետից ուշ, կամ բացված տեսքով, կամ վնասված փաթեթ ստանալու դեպքերում:

Ժամկետից ուշ ստացված կամ էլեկտրոնային եղանակով ուղարկված հայտերը ՉԵՆ ԲԱՑՎԻ ԵՎ ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:

Հայտերն ընդունվում են մինչև ս.թ մարտի 02-ը ներառյալ, ամեն օր, ժամը 11-ից մինչև 17-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Հայտերի բացումը կկայանա ս.թ-ի մարտի 05-ին՝ ժամը 17-ին, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակում (հասցե՝ ք.Արմավիր, Շահումյան 68ա):

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել՝ (0 237) 2 30 34,  094 48 71 28  հեռախոսահամարներով, կամ գրել՝ aram@armavirdc.org էլ. Փոստին: 

 

Հայտի ձևաթուղթը, Բաց մրցույթի կարգը, Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը  և  Համակարգչային տեխնիկայի տեխնիկական պարամետրերը կարող եք ներբեռնել՝ սեղմելով համապատասխան բառերի վրա։

 



Դիտվել է 729 անգամ