Գնումների կատարման մրցութային հանձնաժողովի՝ Համակարգչային տեխնիկայի գնման բաց մրցույթի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


2022-02-07
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն  ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի  ֆինանսավորմամբ իրականացվող «Արձագանք Քովիդ-19 համավարակին Ծաղկահովիտ համայնքում» ծրագրի շրջանակներում հայտարարում է Համակարգչային տեխնիկայի գնման բաց  մրցույթ,  որին մասնակցելու պարտադիր պահանջներն են.
 
Պահանջներ մասնակցին
-Մասնակիցը պետք է գրանցված լինի որպես իրավաբանական անձ, կամ անհատ ձեռնարկատեր (ԱՁ):
-Առաջարկվող Համակարգչային  տեխնիկայի տեխնիկական պարամետրերը ըստ  սույն հայտարարության՝ համակրգչային տեխնիկայի գերադասելի տեխնիկական պարամետրերի։
-Առաջարկվող Համակարգչային  տեխնիկայի համար պետք է տրվի նվազագույնը մեկ տարվա երաշխիք։
-Մասնակցելու իրավունք չունեն այն իրավաբանական անձինք, կամ ԱՁ-ները, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ, ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով:
 
 Մրցույթի ծածկագիրն է՝    34/22 ՀՏ  
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել համապատասխան պայմանագիր։ 
        
 Ծրագիրն ազատված է ԱԱՀ-ից: Մատակարարին կտրվեն ԱԱՀ-ից ազատման համապատասխան տեղեկանքները։
        
Մասնակիցը՝ իր ցանկությամբ, կարող է դիմել ինչպես բոլոր լոտերին, այնպես էլ  ցանկացած որևէ լոտի։                                                
Ցանկացած  իրավաբանական անձ,  կամ ԱՁ կարող է մասնակցել մրցույթին: Մրցույթին մասնակցելու իրավունքի սահմանափակումները սահմանված են սույն հայտարարությանը կից Բաց մրցույթի կարգում: 
 
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հայերեն լեզվով: 
 
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել սույն հայտարարությամբ սահմանված պահանջներին համապատասխան՝ ըստ կից Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում սահմանված փաստաթղթերի: 
Մրցույթի անցկացման, հայտերի ներկայացման, հաղթողին որոշելու, ինչպես նաև մրցույթի ընթացակարգին վերաբերվող այլ գործընթացները նկարագրված են սույն հայտարարությանը կից տրամադրվող Բաց մրցույթի կարգում
 
Մրցույթի հայտերը պետք է ներկայացնել «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակ փակ ծրարներով՝ սոսնձված և փակման տեղում կնքված: 
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն պատասխանատվություն չի կրում փոստով ուղարկված հայտերի` վերջնական ժամկետից ուշ, կամ բացված տեսքով, կամ վնասված փաթեթ ստանալու դեպքերում: 
 
Ժամկետից ուշ ստացված կամ էլեկտրոնային եղանակով ուղարկված հայտերը ՉԵՆ ԲԱՑՎԻ ԵՎ ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
 
Հայտերն ընդունվում են մինչև 2022թ-ի  փետրվարի 25-ը ներառյալ, ամեն օր, ժամը 11-ից մինչև 17-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Հայտերի բացումը կկայանա 2022թ-ի փետրվարի 28-ին՝ ժամը 17-ին, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակում (հասցե՝ ք.Արմավիր, Շահումյան 68ա):
 
Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել՝ (0 237) 23034,  094 487128  հեռախոսահամարներով, կամ գրել՝ aram@armavirdc.org էլ. Փոստին:  
 
 


Դիտվել է 256 անգամ