Գնումների կատարման մրցութային հանձնաժողովի Սանտեխնիկայի գնման


2023-03-31
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն «Համագործակցություն հանուն կայուն համայնքների» ծրագրի շրջանակում հայտարարում է Սանտեխնիկայի գնման մրցույթ, որին մասնակցելու պարտադիր պահանջներն են.
 
Պահանջներ մասնակցին
Մասնակիցը պետք է գրանցված լինի որպես իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր /ԱՁ/,
Ունենա վաճառքի փորձառություն:
Մասնակցելու իրավունք չունեն այն իրավաբանական անձինք, որոնք փաթեթը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ, ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով:
 
Մրցույթի ծածկագիրն է՝  46 / 23 ՍՏ 
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել Մատակարարման պայմանագիր։ 
 
Ծրագիրն ազատված է ԱԱՀ-ից: Կատարողին կտրվեն ԱԱՀ-ից ազատման համապատասխան տեղեկանքները։
                                                                                                                                                      
Սանտեխնիկայի ապրանքացանկը և դրանց քանակները սահմանված են սույն հայտարարությանը կից Մրցույթի կարգում:  
 
Մրցույթի անցկացման, փաթեթների ներկայացման, հաղթողին որոշելու, ինչպես նաև մրցույթի ընթացակարգին վերաբերվող այլ գործընթացները նկարագրված են սույն հայտարարությանը կից տրամադրվող Մրցույթի կարգում:
 
Փաթեթներն անհրաժեշտ է ներկայացնել սույն հայտարարության պահանջներին համապատասխան՝ ըստ կից ներկայացված Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում սահմանված փաստաթղթերի: 
Փաթեթներն անհրաժեշտ է ներկայացնել հայերեն լեզվով: 
         
Մրցույթի փաթեթները պետք է ներկայացնել «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակ փակ ծրարներով՝ սոսնձված և փակման տեղում կնքված: 
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն պատասխանատվություն չի կրում փոստով ուղարկված փաթեթների` վերջնական ժամկետից ուշ կամ բացված տեսքով, կամ վնասված փաթեթ ստանալու դեպքերում: 
 
Ժամկետից ուշ ստացված կամ էլեկտրոնային եղանակով ուղարկված փաթեթները ՉԵՆ ԲԱՑՎԻ ԵՎ ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
 
Փաթեթներն ընդունվում են մինչև 2023 թ.-ի ապրիլի  18-ը ներառյալ, ամեն օր, ժամը 11։00-ից մինչև 17։00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Փաթեթների բացումը կկայանա 2023 թ.-ի ապրիլի  21-ին՝ ժամը 14։00-ին՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակում (հասցե՝ ք. Արմավիր, Շահումյան 68ա):
 
Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել՝ (0 237) 23034, 098 575756 հեռախոսահամարներով, կամ գրել՝ armavirdc.ngo@gmail.com էլ. Փոստին: 
 
Հայտի ձևաթուղթը, Հայտին կից հավելվածը, Մրցույթի կարգը և Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կարող եք ներբեռնել՝ սեղմելով համապատասխան բառերի վրա։
 
 
 
 


Դիտվել է 132 անգամ