Բիզնեսների համար վճարովի աշկերտության (պրակտիկայի) կազմակերպման հնարավորության ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


2022-09-07

Ծառայության անվանումը: Աշկերտության կազմակերպում

Կազմակերպությունը՝  «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ

Ծառայության տևողությունը՝ 01 Հոկտեմբեր- 01 դեկտեմբեր

 

Ծառայության նկարագիրը․

«Արմավիրի Զարգացման Կենտրոն» ՀԿ-ն իր գործընկերների՝ «Առողջապահության քաղաքականության և նորարարության կենտրոն» ՀԿ-ի և «Կիրակի» զարգացման հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացնում է «COVID-19-ի հետևանքների հաղթահարում համայնքահեն միջամտություններով» ծրագիրը, որի շրջանակներում  100 գործազուրկների  5 թիրախ մարզերի ամենաշատ տուժած ոլորտներից կտրամադրի թիրախավորված վճարովի աշկերտության (պրակտիկայի) հնարավորություն՝ 3 ամիս տևողությամբ։

Ծրագրի թիրախ մարզերն են.

  • Լոռի (Վանաձոր, Ախթալա, Գյուլագարակ),
  • Շիրակ (Գյումրի, Արթիկ, Սարապատ),
  • Գեղարքունիք (Գավառ, Մարտունի, Գեղամասար),
  • Արմավիր (Արմավիր, Մեծամոր, Բաղրամյան),
  • Արարատ (Արտաշատ, Նոր Խարբերդ, Դվին):

 

Աշկերտության (պրակտիկայի) նպատակն է աջակցել աշկերտներին ձեռքբերելու մասնագիտական գործնական հմտություններ։

Ընդհանուր առմամբ կընտրվեն առնվազն 20-30 բիզնեսներ (4-8 բիզնես յուրաքանչյուր մարզում) 100 շահառուների համար աշկերտություն (պրակտիկա) կազմակերպելու համար:

 

Բիզնեսի ընտրության չափանիշները ներառում են․

  • Աշկերտներին (պրակտիկանտին) հյուրընկալելու որակավորում
  • կրթական հնարավորություններ տրամադրելու տեխնիկական կարողություններ
  • զբաղվածության կարողությունները ընդլայնելու հնարավորություն

 

Համաձայն ԱԶԿ ՀԿ-ի կողմից իրականացված կարիքների արագ գնահատման՝ COVID 19-ի պատճառով առավել շատ տուժել են հետևյալ ոլորտները՝ զբոսաշրջությունը և հյուրընկալություն, փոքր և միջին բիզնեսները, առևտրի ոլորտը, գյուղատնտեսություն և այլն: Համաձայն ՄԱԶԾ-ի կոզմից մշակված «Covid-19-ի բռնկման սոցիալ-տնտեսական ազդեցության գնահատման հայկական համայնքներում» զեկույցի՝   COVID 19-ի հետևանքով առավել տուժած արդյունաբերություններից առանձնացվել են հետևյալ ոլորտները՝ գեղեցկության ոլորտը, գյուղատնտեսությունը և անասնաբուծության զարգացումը։ Հայաստանում ամենաբացասական ազդեցության ենթարկված ոլորտներն են զբոսաշրջությունը, սննդի սպասարկումը, տրանսպորտի և գեղեցկության ծառայությունների ոլորտները։

Այնուամենայնիվ, պարտադիր չէ, որ աշկերտություն կազմակերպող բիզնեսները լինեն վերոնշյալ ոլորտներից, եթե  ունեն աշկերտների (պրակտիկանտների) ուսուցման էական մեխանիզմներ և/կամ աշկերտությունից (պրակտիկայից) հետո նրանց աշխատանք առաջարկելու հնարավորություն:

 

Լավագույն տեխնիկական փաթեթը կընտրվի՝ հաշվի առնելով վերոնշյալ չափանիշները։

Բիզնեսները կարող են դիմել առնվազն 1 և առավելագույնը 5 աշկերտ հյուրընակլելու համար՝ կախված իրենց տեխնիկական հնարավորություններից։

Աշկերտները (պրակտիկանտները) կվճարվեն ընտրված հյուրընկալող բիզնեսների կողմից ծրագրի աջակցությամբ՝ նվազագույնը 750 ՀՀ դրամ՝ 1 ժամ ներգրավվածության համար։ Աշկերտությունը կտևի 3 ամիս, և այն պետք է ներառի ամսական նվազագույնը 48 ժամ ներգրավվածություն: Բիզնեսներին տրամադրվող գումարը չպետք է գերազանցի 200 000 ՀՀ դրամը, որը իր մեջ ներառում է 3 ամսվա ընթացքում յուրաքանչյուր աշկերտի և աշկերտության կազմակերպման համար տրամադրվող գումարը։  

 

Գնային առաջարկների ներկայացման կարգը

Հետաքրքրված  կազմակերպությունները պետք է սույն հայտարարությանը կցված գնային առաջարկի ձևաթուղթը լրացնեն և ուղարկեն armavirdc.ngo@gmail.com էլեկտրոնային հասցեին 2022թ. մինչև ս/թ սեպտեմբերի 28-ը ներառյալ ՝ վերնագրում նշելով՝ «Գնային առաջարկ» անվանումը:

Ժամկետից ուշ ստացված գնային առաջարկները ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:

Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագիր:

 

Ծրագրին մասնակցելու համար թիրախ մարզերի բիզնեսները պետք է լրացնեն հայտադիմումը:

Մատուցվող ծառայության տեխնիկական առաջադրանքին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։

Գնային առաջարկի  ձևաթուղթը  կարող եք ներբեռնել՝ այստեղ։

 

 



Դիտվել է 87 անգամ