ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Գնումների կատարման մրցութային հանձնաժողովի՝
Աջակցման փաթեթների գնման բաց մրցույթի
«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը /ԱԶԿ ՀԿ/ ԱՄՆ ՄԶԳ կազմակերպության ֆինանսավորմամբ իրականացվող «Արձագանք Քովիդ-19 համավարակին Ծաղկահովիտ համայնքում» ծրագրի շրջանակներում հայտարարում է Աջակցման փաթեթների գնման բաց մրցույթ, որին մասնակցելու պարտադիր պահանջներն են.
Պահանջներ մասնակցին
Մրցույթի ծածկագիրն է՝ 32 / 21 ԱՓ
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել համապատասխան գնման պայմանագիր։
Ծրագիրը ազատված է ԱԱՀ-ից։
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին անհրաժեշտության դեպքում կտրվեն ԱԱՀ-ից ազատման տեղեկանքները։
Մասնակիցը՝ իր ցանկությամբ, կարող է դիմել բոլոր լոտերին, կամ ցանկացած լոտի։
Գնման փաթեթների անվանումները, քանակները և բնութագրերը, Մրցույթին մասնակցելու իրավունքի սահմանափակումները սահմանված են սույն հայտարարությանը կից Բաց մրցույթի կարգում:
Աջակցման փաթեթների պարունակությունը և ապրանքների բնութագրերը սահմանված են սույն հայտարարությանը կից Աջակցման փաթեթների պարունակությունում։
Մրցույթի անցկացման, հայտերի ներկայացման, հաղթողին որոշելու, ինչպես նաև մրցույթի ընթացակարգին վերաբերվող այլ գործընթացները նկարագրված են սույն հայտարարությանը կից տրամադրվող Բաց մրցույթի կարգում:
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել սույն հայտարարության պահանջներին համապատասխան՝ ըստ կից Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում սահմանված փաստաթղթերի:
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հայերեն լեզվով:
Մրցույթի հայտերը պետք է ներկայացնել «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակ փակ ծրարներով՝ սոսնձված և փակման տեղում կնքված:
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն պատասխանատվություն չի կրում փոստով ուղարկված հայտերի` վերջնական ժամկետից ուշ, կամ բացված տեսքով, կամ վնասված փաթեթ ստանալու դեպքերում:
Ժամկետից ուշ ստացված կամ էլեկտրոնային եղանակով ուղարկված հայտերը ՉԵՆ ԲԱՑՎԻ ԵՎ ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
Հայտերն ընդունվում են մինչև 2021թ-ի դեկտեմբերի 01-ը ներառյալ, ամեն օր, ժամը 11-ից մինչև 17-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Հայտերի բացումը կկայանա 2021թ-ի դեկտեմբերի 03-ին՝ ժամը 17-ին, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակում (հասցե՝ ք.Արմավիր, Շահումյան 68ա):
Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել՝ (0 237) 23034, 094 487128 հեռախոսահամարներով, կամ գրել՝ aram@armavirdc.org էլ. Փոստին:
Հայտի ձևաթուղթը, Բաց մրցույթի կարգը , Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և Աջակցման փաթեթների պարունակությունը կարող եք ներբեռնել՝ սեղմելով համապատասխան բառերի վրա։