Արմավիրում տնային խնամք՝ միայնակ տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց


2021-08-11

«Տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի ծառայություններ» ծրագրի շրջանակներում «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատվիրակման միջոցով շարունակում է խնամքի ծառայություններ տրամադրել տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց՝ գնահատված կարիքին համապատասխան։

 

Ըստ այդմ՝ շուրջ 60 միայնակ տարեցներ և 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր ունեն ինքնասպասարկման մասնակի խնդիրներ, ստանում են կենցաղային սպասարկման, բժշկական օգնության, սոցիալական խորհրդատվության հոգեբանական օգնության ու աջակցության  և այլ անհրաժեշտ ծառայություններ։

 

Ծրագրի իրականացման ժամկետը՝ 01․04․2021 - 31․12․2021        

 



Դիտվել է 605 անգամ