Արմավիրում ուսուցիչների մասնագիտական ակումբը մեկնարկում է


2021-09-20

Արմավիրի մարզի ուսուցիչների համար ստեղծվում է մասնագիտական ակումբ:

 

«ՈւսուցչաՏուն» ուսուցիչների ակումբում իրականանալու են մասնագիտական քննարկումներ, լավագույն փորձի փոխանակում, համագործակցություն գործընկերների հետ: Ակումբի անդամները հնարավորություն կունենան  հանդիպել ոլորտի լավագույն ներկայացուցիչների հետ, փորձի փոխանակման այցեր իրականացնել տարբեր դպրոցներում, ոչ ֆորմալ միջավայրում և մեթոդներով մասնագիտական աճ ունենալ:

Ակումբը ստեղծում է Արմավիրի զարգացման կենտրոն հասարակական կազմակերպությունը  «Քաղաքացիական հասարակության դերի բարձրացում Արմավիրի մարզում» ծրագրի շրջանակներում:

Ակումբի գործունեության նպատակն է նպաստել հանրակրթության ոլորտում կրթական խնդիրների վերհանմանը ու լուծումների մշակմանը՝ ուշադրություն դարձնելով խտրականության և բռնության թեմաներին ու դրանց դեմ տարվող պայքարին:

Առկա են չորս ռազմավարական ուղղություններ.

1.Գրագողության դեմ պայքար,

2.Մեդիագրագիտության և քննադատական մտածողության ձևավորում,

3.Բռնության և խտրականության դրսևորումների դեմ պայքար,

4.Ներառական կրթության խթանում, հատկապես եզդի աղջիկների, Արցախից տեղահանված երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում:

Ակումբին անդամակցության համար կարող են դիմել Արմավիրի մարզի բոլոր ուսուցիչները՝ լրացնելով  ՀԱՅՏԸ:

 


«Արմավիրի զարգացման կենտրոն»  հասարակական կազմակերպությունը «Քաղաքացիական հասարակության դերի բարձրացում Արմավիրի մարզում» ծրագիրն իրականացնում է  Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության, Սիդայի աջակցությամբ իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։

 

 



Դիտվել է 521 անգամ