Աշխատանքի հայտարարություն. հանրային կապերի պատասխանատու


2021-11-15
Աշխատանքի անվանումը՝       Հանրային կապերի պատասխանատու
Կազմակերպությունը՝              «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ
Աշխատանքի տևողությունը՝   20 ամիս, 01.12․2021թ-ից մինչև 28.09.2023թ-ը
Զբաղվածությունը՝                    80 %։
 
ԱԶԿ ՀԿ-ն «Արձագանք Քովիդ-19 համավարակին Ծաղկահովիտ համայնքում» ծրագրի շրջանակներում հայտարարում է Հանրային կապերի պատասխանատուի ընտրության մրցույթ: 
 
 
Հանրային կապերի պատասխանատուի հիմնական գործառույթները․
 
Կազմել մամլո հաղորդագրություններ և պատրաստել տեղեկատվական նյութեր ծրագրի վերաբերյալ հանրային ընկալում ձևավորելու և ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների և նպատակների մասին լայն հանրության տեղեկացնելու համար 
Մշակել, պատրաստել և տարածել ծրագրային նորություններ և այլ հրապարակային նյութեր ինչպես լրատվամիջոցների շրջանակներում, այնպես էլ սոցիալական մեդիայում
Պատրաստել թեմատիկ տեղեկատվական/տպագրական նյութեր, ինչպիսիք են գրքույկներ, պաստառներ, ուղեցույցներ 
Ծրագրի թիրախ խմբերի և շահառուների հետ կազմակերպել հանրային միջոցառումներ, հանդիպումներ, խորհրդատվություններ
Ակտիվ համագործակցել ծրագրային թիմի հետ ծրագրի առաջընթացը քննարկելու,  ներկայացնելու և տարածելու համար
 
Պահանջներ Հանրային կապերի պատասխանատուին.
 
Բարձրագույն կրթություն ( բակալավրի կամ մագիստրոսի աստիճան),
Հանրային միջոցառումներ կազմակերպելու հմտություններ, 
Հոդվածներ և տեղեկատվական այլ նյութեր գրելու, տեղադրելու և արդի մեթոդներով տարածելու ունակություններ,
Թիմում աշխատելու հմտություններ,
Հայերենի գրավոր և բանավոր գերազանց իմացություն (անգլերենի տիրապետումը ցանկալի է),
Պատասխանատվության զգացում։
 
Հայտերի ներկայացման կարգը.
 
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV)  info@armavirdc.org  էլեկտրոնային հասցեին մինչև 2021թ. նոյեմբերի 29-ը՝ վերնագրում նշելով՝ «Հանրային կապերի պատասխանատու» անվանումը կամ ներկայացնել ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա: 
Ժամկետից ուշ ստացված հայտերը ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
 
Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագիր: 
 
Կազմակերպության մասին.
 
«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԱԶԿ ՀԿ) ստեղծվել է 2005թ.-ին: ԱԶԿ ՀԿ-ի առաքելությունն է համագործակցությունը հանուն սոցիալ-տնտեսական առաջընթացի։ Աշխատելով ողջ ՀՀ տարածքով՝ իրականացնում ենք ժողովրդավարության, մարդու իրավունքների, հակակոռուպցիոն, առողջապահական, կրթության և ՏԻՄ ոլորտներին առնչվող ծրագրեր։ Կազմակերպության մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ կազմակերպության https://armavirdc.org/ պաշտոնական կայքում:
 
 

 



Դիտվել է 277 անգամ