Անվանում՝ Էրգոթերապիստ
Կազմակերպություն՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ
Աշխատանքի վայրը՝ ք. Արմավիր,
«Աուտիզմ ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական աջակցություն ցերեկային կենտրոնում» ծրագրի շրջանակներում ԱԶԿ ՀԿ-ն հայտարարում է մրցույթ՝ էրգոթերապիստի թափուր աշխատատեղի համար:
Աշխատանքային պարտականությունները.
-
Մասնակցել աուտիզմ ունեցող երեխայի հետազոտմանը, աջակցության պլանի կազմմանը,
-
Իրականացնել երեխայի աջակցման պլանով նախատեսված էրգոթերապևտիկ աշխատանքներ՝ անհատական և խմբային՝ կիրառելով էրգոթերապևտիկ մեթոդներ,
-
Իրականացնել աշխատանք ծնողների հետ, ապահովել նրանց մասնակցությունը ծրագրի իրականացման գործընթացին, բացատրել, թե ինչպես տնային պայմաններում աշխատանքներ իրականացվեն՝ դրանով իսկ ապահովելով ծնողի անմիջական ներգրավումը երեխայի զարգացման գործընթացին,
-
Մասնակցել աուտիզմ ունեցող երեխաների հետ տարվող խմբային աշխատանքներին,
-
Լրացնել համապատասխան փաստաթղթերը, կատարել պարբերական գրառումներ և դիտարկումներ:
-
Պատրաստել և ներկայացնել կատարված աշխատանքի ամսեկան, ընթացիկ և տարեկան հաշետվություն կենտրոնի տնօրենին:
Պահանջվող որակավորում և հմտություններ.
-
Բարձրագույն մասնագիտական կրթություն
-
Երեխաների հետ էրգոթերապևտիկ/ֆիզիոթերապևտիկ աշխատանքի 1 տարվա փորձ
-
Թիմի հետ արդյունավետ հաղորդակցվելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն
-
Համակարգչային ծրագրերի իմացություն (Word, Excel, Internet):
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ռեզյումե (CV) info@armavirdc.org էլեկտրոնային հասցեին մինչև 2021թ. փետրվարի 25-ը կամ ներկայացնել ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա կամ «Արևածագ» երեխաների աջակցության կենտրոն՝ ք․Արմավիր, Երևանյան 40ա: Խնդրում ենք նամակում՝ վերնագրի (subject) տողում նշել պաշտոնի անվանումը, որին հավակնում եք:
Դիտվել է
528 անգամ