Աշխատանքի հայտարարություն.Արտ թերապևտ


2021-02-10

Անվանում՝ Արտ թերապևտ
Կազմակերպություն՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ

Աշխատանքի վայրը՝ ք. Արմավիր,

«Երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրում» ծրագրի շրջանակներում ԱԶԿ ՀԿ-ն հայտարարում է մրցույթ՝ արտ թերապևտի թափուր աշխատատեղի համար:

 

Աշխատանքային պարտականությունները.

  • Մասնակցել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի հետազոտմանը, աջակցության պլանի կազմմանը,
  • Իրականացնել երեխայի աջակցության պլանով նախատեսված արտ թերապևտիկ աշխատանքներ՝ անհատական և խմբային՝ կիրառելով տարբեր մեթոդներ՝ նկարչություն, քանդակ, դիզայն, գեղարվեստ,
  • Իրականացնել աշխատանք ծնողների հետ, ապահովել նրանց մասնակցությունը ծրագրի իրականացման գործընթացին, բացատրել, թե ինչպես տնային պայմաններում աշխատանքներ իրականացվեն՝ դրանով իսկ ապահովելով ծնողի անմիջական ներգրավումը երեխայի զարգացման գործընթացին,
  • Մասնակցել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հետ տարվող խմբային աշխատանքներին,
  • Լրացնել համապատասխան փաստաթղթերը, կատարել պարբերական գրառումներ և դիտարկումներ: 
  • Պատրաստել և ներկայացնել կատարված աշխատանքի ամսեկան, ընթացիկ և տարեկան հաշետվություն կենտրոնի տնօրենին:

 

Պահանջվող որակավորում և հմտություններ.

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն
  • Երեխաների հետ աշխատանքի առնվազն 1 տարվա փորձ
  • Ստեղծագործ մոտեցում աշխատանքում
  • Թիմի հետ արդյունավետ հաղորդակցվելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն
  • Համակարգչային ծրագրերի իմացություն (Word, Excel, Internet):

 

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ռեզյումե (CV) info@armavirdc.org  էլեկտրոնային հասցեին մինչև 2021թ. փետրվարի 25-ը կամ ներկայացնել ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա կամ «Արևածագ» երեխաների աջակցության կենտրոն՝ ք․Արմավիր, Երևանյան 40ա: Խնդրում ենք նամակում՝ վերնագրի (subject) տողում նշել պաշտոնի անվանումը, որին հավակնում եք:

 



Դիտվել է 665 անգամ