Աշխատանքի Հայտարարություն կարիքների գնահատման և քարտեզագրման փորձագետի


2023-01-30
Աշխատանքի անվանումը՝       Կարիքների գնահատման և քարտեզագրման փորձագետ
Կազմակերպությունը՝              «Արմավիրի զարգացման կենտրոն» Հասարակական Կազմակերպություն (ԱԶԿ ՀԿ)
Աշխատանքի տևողությունը՝    01.03․2023թ-ից մինչև 30.06․2023թ-ը
 
ԱԶԿ ՀԿ-ն «Միասին հանուն Արենիի» ծրագրի շրջանակներում հայտարարում է Արենի խոշորացված համայնքի կարիքների գնահատման և քարտեզագրման փորձագետի  ընտրության մրցույթ: 
Ուսումնասիրությունը նպատակ ունի բացահայտել համայնքի խնիդրները, կարիքները, բնակչության խոցելի խմբերը, աջակցության ոլորտները, համայնքում առկա կառույցները, ռեսուրսները, ինչպես նաև բացահայտել համագործակցության և ցանցային հնարավորությունները տարբեր դերակատարների և տեղական տարբեր հաստատությունների միջև:
 
 
 Կարիքների գնահատման ծառայության նկարագիրը․
Ուսումնասիրության մեթոդաբանության, ընտրանքի և գործիքների մշակում
Հարցազրուցավարների ուսուցում և գործիքների փորձարկում
Տեղեկատվության հավաքագրման/դաշտային աշխատանքների համակարգում և ստուգում
Տվյալների վերլուծություն 
Ամփոփ զեկույցի պատրաստում: 
 
Կարիքների գնահատման գործիքը․
խորացված հարցազրույցներ համայնքապետի և վարչական ղեկավարների հետ, 
ֆոկուս խմբային քննարկումներ համայնքային նշանակության տարբեր կառույցների ներկայացուցիչների և բնակիչների հետ, 
ստանդարտացված հարցազրույցներ համայնքի բնակիչների հետ:
 
Պահանջներ կարիքների գնահատողին.
Հետազոտություն/կարիքների գնահատում անցկացնելու փորձ, 
Սոցիոլոգիական մեթոդների իմացություն,
Դասընթացներ անցկացնելու հմտություններ,
Հավաքագրված տեղեկատվության վերլուծության հմտություններ, 
Գերազանց հայերեն լեզվով զեկույց մշակելու և ներկայացնելու հմտություններ, 
Թիմին կառավարելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն:
 
Հայտերի ներկայացման կարգը
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV) info@armavirdc.org կամ armavirdc.ngo@gmail.com էլեկտրոնային հասցեներին pdf ֆորմատով մինչև 2023թ. փետրվարի 20-ը՝ վերնագրում 
նշելով՝ «Կարիքների գնահատման և քարտեզագրման փորձագետ» անվանումը կամ ներկայացնել ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա: 
 
Ժամկետից ուշ ստացված հայտերը ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
 
Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագիր: 
 
Կազմակերպության մասին
«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԱԶԿ ՀԿ) ստեղծվել է 2005թ.-ին: ԱԶԿ ՀԿ-ի առաքելությունն է համագործակցությունը հանուն սոցիալ-տնտեսական առաջընթացի։ Աշխատելով ողջ ՀՀ տարածքով՝ իրականացնում ենք ժողովրդավարության, մարդու իրավունքների, հակակոռուպցիոն, առողջապահական, կրթության և ՏԻՄ ոլորտներին առնչվող ծրագրեր։ Կազմակերպության մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ կազմակերպության https://armavirdc.org/ պաշտոնական կայքում:

 



Դիտվել է 140 անգամ