Աշխատանքի Հայտարարություն Փորձագիտական Ծառայության


2023-05-02
Աշխատանքի անվանումը՝       Փորձագիտական ծառայություն
Կազմակերպությունը՝              «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ
Աշխատանքի տևողությունը՝   1,5 ամիս, 22.05․2023թ-ից մինչև 07.07․2023թ-ը
 
ԱԶԿ ՀԿ-ն «Աջակցություն՝ կառավարելու Քովիդ-19-ի և այլ վարակիչ հիվանդությունների բռնկումները Հայաստանում» ծրագրի շրջանակներում հայտարարում է փորձագիտական ծառայությունների իրականացման ընտրության մրցույթ:
Փորձագիտական ծառայությունները ներառում են. 
Դասընթացի իրականացում Արագ արձագանքման թիմի/ԱԱԹ համար «Հանրային առողջության հիմնախնդիրները․ Կորոնավիրուսի և այլ վարակիչ հիվանդությունների բռնկումների հնարավորությունը» թեմայով՝ 1 օր,
Հանրային առողջության պատրաստվածության և արձագանքման պլանի մշակում Ամասիա համայնքի համար,
Հանրային առողջության համար մտահոգություն առաջացնող արտակարգ իրավիճակների սցենարների մշակում: Մշակված սցենարների հիման վրա վարժանքի իրականացում 2 օր՝ 1 օրը Արագ արձագանքման թիմի և 1 օրը՝ ՏԻՄ-երի համար: 
 
Դասընթացը և վարժանքները կանցկացվեն յուրաքանչյուր օրը 4 ժամ տևողությամբ: ԱԱԹ-ն բաղկացած է 17-20 հոգուց, որոնք ներկայացնում են համայնքի տարբեր կառույցներ՝ համայնքապետարան, դպրոց, բուժկետ, մանկապարտեզ, ակտիվ երիտասարդներ:
 
 
 Ծառայության նկարագիրը․
Վերոնշյալ թեմայով դասընթացի և վարժանքների օրակարգի մշակում, 
Սահիկաշարերի պատրաստում և ներկայացում,
Գործնական աշխատանքների իրականացում,
Ինտերակտիվ մեթոդներով դասընթացի և վարժանքի իրականացում,
Հանրային առողջության պատրաստվածության և արձագանքման պլանի մշակում: 
 
Պահանջներ դասընթացավարին.
Վարակիչ հիվանդությունների ոլորտում աշխատանքի և/կամ դասավանդման փորձառություն,
Դասընթացներ և վարժանքներ անցկացնելու հմտություններ,
Նախագծեր, պլաներ, քաղաքականություններ մշակելու փորձ,
Խմբի հետ շփման հմտություններ, 
Գերազանց հայերեն լեզվով հաղորդակցվելու հմտություններ, 
Թիմին կառավարելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն:
 
Հայտերի ներկայացման կարգը
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV)  armavirdc.ngo@gmail.com էլեկտրոնային հասցեին մինչև 2023թ. մայիսի 17-ը ներառյալ՝ վերնագրում նշելով՝ «Փորձագիտական ծառայություն» անվանումը կամ ներկայացնել ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա։
Ժամկետից ուշ ստացված հայտերը ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
 
Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագիր: 
 
Կազմակերպության մասին
«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԱԶԿ ՀԿ) ստեղծվել է 2005թ.-ին: ԱԶԿ ՀԿ-ի առաքելությունն է համագործակցությունը հանուն սոցիալ-տնտեսական առաջընթացի։ Աշխատելով ողջ ՀՀ տարածքով՝ իրականացնում ենք ժողովրդավարության, մարդու իրավունքների, հակակոռուպցիոն, առողջապահական, կրթության և ՏԻՄ ոլորտներին առնչվող ծրագրեր։ Կազմակերպության մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ կազմակերպության https://armavirdc.org/ պաշտոնական կայքում:

 

 


Դիտվել է 56 անգամ