Աշխատանքի Հայտարարոթյուն կարիքների գնահատող փորձագետի


2023-01-23
Աշխատանքի անվանումը՝       Կարիքների գնահատող / Փորձագետ
Կազմակերպությունը՝              «Արմավիրի զարգացման կենտրոն» Հասարակական Կազմակերպություն (ԱԶԿ ՀԿ)
Աշխատանքի տևողությունը՝   15.02․2023թ-ից մինչև 16.05․2023թ-ը
 
ԱԶԿ ՀԿ-ն «Համագործակցություն հանուն կայուն համայնքների» ծրագրի շրջանակներում հայտարարում է Արմավիր և Վայք քաղաքային համայնքների կարիքների գնահատողի/փորձագետի ընտրության մրցույթ: 
Կարիքների գնահատումը նպատակ ունի բացահայտել համայնքների խնիդրները, կարիքները, բնակչության խոցելի խմբերը, նրանց կարիքներն ու աջակցության ոլորտները: 
 
 
 Կարիքների գնահատման ծառայության նկարագիրը․
Ուսումնասիրության մեթոդաբանության, ընտրանքի և գործիքների մշակում
Հարցազրուցավարների ուսուցում և գործիքների փորձարկում
Տեղեկատվության հավաքագրման/դաշտային աշխատանքների համակարգում և ստուգում
Տվյալների վերլուծություն 
Ամփոփ զեկույցի պատրաստում: 
 
Կարիքների գնահատման գործիքը․
խորացված հարցազրույցներ համայնքապետերի հետ, 
ֆոկուս խմբային քննարկումներ համայնքային նշանակության տարբեր կառույցների ներկայացուցիչների և բնակիչների հետ, 
ստանդարտացված հարցազրույցներ համայնքների բնակիչների հետ:
 
Պահանջներ կարիքների գնահատողին.
Հետազոտություն/կարիքների գնահատում անցկացնելու փորձ, 
Սոցիոլոգիական մեթոդների իմացություն,
Դասընթացներ անցկացնելու հմտություններ,
Հավաքագրված տեղեկատվության վերլուծության հմտություններ, 
Գերազանց հայերեն լեզվով զեկույց մշակելու և ներկայացնելու հմտություններ, 
Թիմին կառավարելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն:
 
Հայտերի ներկայացման կարգը
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV) info@armavirdc.org կամ armavirdc.ngo@gmail.com էլեկտրոնային հասցեին pdf ֆորմատով մինչև 2023թ. փետրվարի 12-ը՝ վերնագրում նշելով՝ «Կարիքների գնահատող» անվանումը կամ ներկայացնել  ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա: 
Ժամկետից ուշ ստացված հայտերը ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
 
Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագիր: 
 
Կազմակերպության մասին
«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԱԶԿ ՀԿ) ստեղծվել է 2005թ.-ին: ԱԶԿ ՀԿ-ի առաքելությունն է համագործակցությունը հանուն սոցիալ-տնտեսական առաջընթացի։ Աշխատելով ողջ ՀՀ տարածքով՝ իրականացնում ենք ժողովրդավարության, մարդու իրավունքների, հակակոռուպցիոն, առողջապահական, կրթության և ՏԻՄ ոլորտներին առնչվող ծրագրեր։ Կազմակերպության մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ կազմակերպության https://armavirdc.org/ պաշտոնական կայքում:
 

 



Դիտվել է 57 անգամ