Աշխատաժողով «Հայաստանում աշխատանքային իրավունքների վերահսկման էլեկտրոնային հարթակի» ստեղծման համար


2021-09-24

«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ  Եվրոպական միության համաֆինանսավորմամբ իրականացվող «Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագրի  շրջանակներում տեղի ունեցավ «Հայաստանում աշխատանքային իրավունքների վերահսկման էլեկտրոնային հարթակի»  ստեղծման աշխատաժողով։

Աշխատաժողովի ընթացքում  ներկայացվեց  Հարթակի ստեղծման նպատակը, հիմնական նշանակությունը և գործառույթները, քննարկվեց  տեխնիկական բնութագրի նախնական տարբերակը, հավաքագրվեց  Հայաստանում աշխատանքային իրավունքներին առնչվող խնդիրները՝ դրանց պաշտպանությանն ուղղված պետական մեխանիզմների քարտեզագրելու և  համապատասխան առաջարկներ մշակելու համար։
Աշխատաժողովին ներկա էին  ներկայացուցիչներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնից, Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակից,  Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, աշխատանքի իրավունքների խնդիրների հետ առնչվող հասարակական կազմակերպություններից և այլ կառույցներից։                                                                                  
 
 

   

On the initiative of "Armavir Development Center" NGO co-financed by the European Union, a workshop on the creation of an "Labor rights oversight e-management platform in Armenia" was held within the framework of the “Collaborative effort for accountable and inclusive employment” program. During the workshop, the purpose, main significance and functions of the platform were presented, the initial version of the technical description was discussed, the issues related to labor rights in Armenia were collected, the state mechanisms for their protection were mapped, and appropriate proposals were developed. The workshop was attended by representatives from the RA Ministry of Labor and Social Affairs, the Health and labor Inspection body, the e-Governance infrastructure implementation agency, the Human Rights Defender's Office, non-governmental organizations related to labor rights issues and other structures.                                                                                  



Դիտվել է 234 անգամ