Այս անգամ մուլտֆիլմի լեզվով


2020-03-05

Մարտի 5-ին Արմավիր ինֆոտան «Մեդիա մարդ» լրագրության դպրոցի մասնակիցները դիտեցին հերթական մոտիվացիոն ֆիլմը լրագրության, լրագրողների կերպարի մասին։ Այս  անգամ ցուցադրվում էր «Թինթինի արկածները․Միաեղջյուրի առեղծվածը» մուլտֆիլմը։

Այն պատմում է  Թինթին անունով անվանի լրագրողի մասին,որի կյանքում մի դիպված տանում է դեպի ծովերի մեջ թաքնված գանձերի որոնումը: Համարձակությունը, խելքն ու ճարպկությոոնն ուղեկցում են նրան դեպի գանձերը տանող արկածների ճանապարհին:


Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար ծրագիրը քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների ևժողովրդավարական արժեքներին առնչվող հարցերի մասին անկախ և վստահելիտեղեկատվությունը:

Որակյալ լրագրության և մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ` որպես քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։

 



Դիտվել է 1173 անգամ