Ամառային ճամբարի ծառայության գնման բաց մրցույթ


2021-05-18

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գնումների կատարման մրցութային հանձնաժողովի՝  

Ամառային ճամբար

ծառայության գնման  բաց մրցույթի

 

«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը /ԱԶԿ ՀԿ/ հայտարարում է Ամառային ճամբար ծառայության գնման բաց մրցույթ։

Ամառային ճամբար դպրոցահասակ երեխաների համար նախաձեռնությունը իրականացվում է Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլի ֆինանսական աջակցությամբ։  

 

Ծառայության Նկարագիրը

Ամառային ճամբարը պետք է ներառի.

Արցախից տեղափոխված 100 դպրոցահասակ երեխայի ամառային ճամբարի կազմակերպումը համապատասխան վայրում/հյուրանոցում/ճամբարում։ Ամառային ճամբարը պետք է կազմակերպել երկու հերթափոխով, յուրաքանչյուր հերթափոխի տևողությունը 1/մեկ/ շաբաթ։                                                                           

Երեխաների համար ակտիվ, թեմատիկ ու զարգացնող խաղերի, թիմային մրցումների կազմակերպում և թիմ կառուցող գործողություններ,

 

Ցանկալի գործողություններ

* Թատերական ներկայացումների կազմակերպում,

* Ֆիլմերի դիտում և քննարկում,

* Ամենօրյա ֆիզիկական վարժություններ,

* Ամենօրյա ստեղծագործական գործողություններ (խեցեգործություն, երգ/երաժշտություն, կերպարվեստ, հմուտ ձեռքեր, արվեստ)

* 3-անգամյա որակյալ/առողջ սննդի տրամադրում,

* Սենյակներով հագեցվածություն, մահճակալներ, մաքրություն, ջոկատավարների և համապատասխան բուժաշխատողների առկայություն:

 

Ամառային ճամբարը նախատեսվում է կազմակերպել 2021թ. հունիս ամսվա 2-րդ կեսին, յուրաքանչյուր հերթափոխում ներգրավելով  9-16 տարեկան 50-ական երեխա։ Երեխաներին կուղեկցեն ԱԶԿ-ի խմբավարները։ 

Ճամբարի նպատակն է օգնել երեխաներին՝ զարգացնելու և ձևավորելու սեփական դրական արժեհամակարգ՝ համատեղելով այն հաճելի ժամանցի հետ: Այդ նպատակը նախատեսվում է իրագործել մշակութային միջոցառումների, հավաքական աշխատանքի և նոր հմտություններ ձեռք բերելու և յուրացնելու շնորհիվ: Ամառային ճամբարը կօգնի Արցախից տեղափոխված երեխաներին ինտեգրվել հասարակությունում, հաղթահարել սթրեսը, վախերը՝ նրանց տարբեր միջոցառումների ներգրավելու միջոցով:

 

Պահանջներ մասնակցին.

* Մասնակից կարող են լինել միայն այն իրավաբանական անձինք, ովքեր ունեն ամառային ճամբար կազմակերպելու փորձ,

* Կազմակերպում են ամառային ճամբար ՀՀ հետևյալ մարզերում՝ Կոտայք, Արագածոտն, Լոռի, Շիրակ,

* Կապահովեն որակյալ սանիտարահիգիենիկ բոլոր պահանջներին բավարարող կեցավայր սենյակներ և առողջ սնունդ,

* Կապահովեն հակահամավարակային բոլոր կանոնները ճամբարի տարածքում,

* Կապահովեն անվտանգ ֆիզիկական միջավայր բոլոր երեխաների համար։

 

Մասնակցելու իրավունք չունեն այն իրավաբանական անձինք, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ, ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով:

 

Մրցույթի ծածկագիրն է՝   28 / 21 ԾՄ

 

Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել համապատասխան գնման պայմանագիր։ 

 

Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հայերեն լեզվով: 


Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել սույն հայտարարությամբ սահմանված պահանջներին համապատասխան՝ ըստ կից ցանկում սահմանված փաստաթղթերի: 

 

Մրցույթի անցկացման, հայտերի ներկայացման, հաղթողին որոշելու, ինչպես նաև մրցույթի ընթացակարգին վերաբերվող այլ գործընթացները նկարագրված են սույն հայտարարությանը կից տրամադրվող կարգում:
 

Մրցույթի հայտերը պետք է ներկայացնել «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակ փակ ծրարներով՝ սոսնձված և փակման տեղում կնքված, կազմված բնօրինակից:

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն պատասխանատվություն չի կրում փոստով ուղարկված հայտերի` վերջնական ժամկետից ուշ, կամ բացված տեսքով, կամ վնասված փաթեթ ստանալու դեպքերում:

Ժամկետից ուշ ստացված կամ էլեկտրոնային եղանակով ուղարկված հայտերը ՉԵՆ ԲԱՑՎԻ ԵՎ ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:

Հայտերն ընդունվում են մինչև 2021թհունիսի 08-ը ներառյալ, ամեն օր, ժամը 10։00-ից մինչև 17։00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Հայտերի բացումը կկայանա 2021թ-ի հունիսի 11-ին՝ ժամը 17։00-ին, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակում (հասցե՝ ք.Արմավիր, Շահումյան 68ա):

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել՝ (0 237) 23034,  094 487128  հեռախոսահամարներով, կամ գրել՝ aram@armavirdc.org էլ. Փոստին, մրցութային հանձնաժողովի նախագահ՝ Արամ Ազիզյանին: 

Հայտի ձևաթուղթը,  Բաց մրցույթի կարգը  և Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը  կարող եք ներբեռնել՝ սեղմելով համապատասխան բառերի վրա։

 

 



Դիտվել է 1579 անգամ