Ամառային հանգիստ Արմավիրի մարզում բնակվող Արցախից տեղահանված երեխաների համար


2021-07-15

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ և «Սեյվ դը չիլդրեն» ինթերնեշնլի ֆինանսական աջակցությամբ իրականացվեց ամառային ճամբար Արցախից տեղահանված և Արմավիրի մարզում բնակություն հաստատած շուրջ 100 երեխաներհ համար: Երեխաներն իրենց ամառային հանգիստն անցկացրեցին Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում:

Ճամբարի շնորհիվ երեխաներին հաջողվեց հաղթահարել իրենց վախերը և անհանգստությունները՝ ինտեգրվելով հասարակության մեջ: Այն օգնեց երեխաներին զարգացնել և ձևավորել դրական արժեհամակարգ՝ համատեղելով հաճելի և օգտակար ժամանցի հետ: Ճամբարի ընթացքում երեխաները ձեռք բերեցին մշակութային միջոցառումների, հավաքական աշխատանքի և նոր հմտություններ ու գիտելիքներ:

 



Դիտվել է 237 անգամ