Ամառային անվճար ճամբար Արմավիրի մարզում բնակվող Արցախից տեղահանված երեխաների համար


2021-06-28

«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը /ԱԶԿ ՀԿ/ կազմակերպում է ամառային հանգիստ Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում:

Ճամբարը նախատեսված է Արցախից տեղահանված 9-16 տարեկան 100 դպրոցահասակ երեխաների համար, որի նպատակն է օգնել երեխաներին՝ զարգացնելու և ձևավորելու սեփական դրական արժեհամակարգ՝ համատեղելով այն հաճելի ժամանցի հետ: Այդ նպատակը նախատեսվում է իրագործել մշակութային միջոցառումների, հավաքական աշխատանքի և նոր հմտություններ ձեռք բերելու և յուրացնելու շնորհիվ: Ճամբարը կօգնի Արցախից տեղափոխված երեխաներին ինտեգրվել հասարակությունում, հաղթահարել սթրեսը, վախերը՝ նրանց տարբեր միջոցառումների ներգրավելու միջոցով:

Ամառային ճամբարը նախատեսվում է կազմակերպել 2021թ. հուլիսի 6-ից 13-ը: Շտապեք, քանի որ տեղերը սահմանափակ են:

Մանրամասների համար զանգահարել «Արմավիրի Զարգացման Կենտրոն»  ՀԿ +(374) 237 23034, +(374) 96525303

 


Ամառային ճամբար դպրոցահասակ երեխաների համար նախաձեռնությունը իրականացվում է «Սեյվ դը չիլդրեն» ինթերնեշնլի ֆինանսական աջակցությամբ։  

 

 



Դիտվել է 591 անգամ