Աշխատանքի անվանումը՝ Դասընթացավար
Կազմակերպությունը՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ
«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը /ԱԶԿ ՀԿ/ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող «ՏԻՄ ընտրություններին բնակչության մասնակցության խթանում» ծրագրի շրջանակներում հայտարարում է ընտրական թեմայով դասընթացներ անցկացնելու երկու դասընթացավարների ընտրության մրցույթ.
Դասընթացավարների ծառայության նկարագիրը․
- Իրականացնել երկու անգամյա եռօրյա ընտրական դասընթացներ քաղաքից դուրս, ընդամենը՝ 6 օր, նոյեմբերի 16-ից մինչև նոյեմբերի 26-ը ժամանակահատվածում:
- Կազմել համապատասխան մոդուլ՝ ուսուցանելու համայնքի բնակիչների տարբեր խմբերի հետ ընտրական թեմաներով հանդիպումներ անցկացնելու մեթոդներ: Համայնքային հանդիպումներն ուղղված են լինելու բնակիչների մասնակցության խթանմանը տեղական ինքնակառավարման մարմինների՝ դեկտեմբերի 5-ի ընտրությանը, և չեն պարունակելու որևէ քաղաքական և/կամ կուսակցական ուղղվածություն:
- Անցկացնել դասընթացը մարզերի մասնակիցների համար՝ օգտագործելով ինտերակտիվ և խմբային աշխատանքների մեթոդներ:
Պահանջներ դասընթացավարներին.
- Ընտրական գործընթացներում աշխատանքային փորձ,
- Ընտրական օրենսգրքի իմացություն,
- Դասընթացներ անցկացնելու հմտություններ տարբեր մեթոդներով,
- Թեմայի վերաբերյալ մոդուլ մշակելու հմտություններ,
- Հայերեն լեզվով հաղորդակցվելու գերազանց հմտություններ,
- Թիմին կառավարելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն:
Հայտերի ներկայացման կարգը
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV) info@armavirdc.org էլեկտրոնային հասցեին մինչև 2021թ. նոյեմբերի 14-ը՝ վերնագրում նշելով՝ «Ընտրական դասընթացավար» անվանումը կամ ներկայացնել ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա։
Ժամկետից ուշ ստացված հայտերը ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագիր:
Կազմակերպության մասին
«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԱԶԿ ՀԿ) ստեղծվել է 2005թ.-ին: ԱԶԿ ՀԿ-ի առաքելությունն է համագործակցությունը հանուն սոցիալ-տնտեսական առաջընթացի։ Աշխատելով ողջ ՀՀ տարածքով՝ իրականացնում ենք ժողովրդավարության, մարդու իրավունքների, հակակոռուպցիոն, առողջապահական, կրթության և ՏԻՄ ոլորտներին առնչվող ծրագրեր։ Կազմակերպության մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ կազմակերպության https://armavirdc.org/ պաշտոնական կայքում:
Դիտվել է
209 անգամ