ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՓՈՐՁԱԳԵՏԻ


2021-04-19

Աշխատանքի անվանումը՝       Փորձագետ

Կազմակերպությունը՝              «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ

Աշխատանքի վայրը՝                 ք․ Արմավիր

Աշխատանքի տևողությունը՝  07․2021թ․ – 09․2021թ․

 

Նկարագրություն՝

«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և «ՄԱԿ Կանայք»-ի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի շրջանակներում իրականացնում է «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար ՀՀ 3 մարզերում» ծրագիրը։ Ծրագրի տևողությունը 10 ամիս է՝ սույն թվականի փետրվարից մինչև նոյեմբեր, որի շրջանակներում (հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում) Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում մեկօրյա սեմինար-քննարկման իրականացման համար փնտրվում է համապատասխան որակավորումներ ունեցող  փորձագետի։

 

Աշխատանքային պարտականություններ

 - Առողջապահության ոլորտի աշխատակիցների համար դասընթացի ծրագրի ստեղծում՝ նվիրված սոցիալական նորմերին, սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների ժողովրդագրական, սոցիալական և բարոյական հետևանքներին և վերաբերմունքի ու վարքի փոփոխությանը աղջիկների ու կանանց հանդեպ՝ գենդերային անհավասարությունները մեղմելու համար,

- Դասընթացի մոդուլներով և նյութերով մեկօրյա սեմինար-քննարկման իրականացում Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում,

- Աշխատանքային անհրաժեշտությունից բխող այլ պարտականություններ։

 

Պահանջվող որակավորում և հմտություններ

Բարձրագույն կրթություն կամ թեմայի շուրջ վերապատրաստողների վերապատրաստում (TOT),

- Երեք տարի և ավել աշխատանքային փորձառություն վերարտադրողական առողջության, գենդերային հիմնահարցերով զբաղվելու և այլ նմանատիպ թեմաներով դասընթացներ վարելու,

- Հայաստանի Հանրապետության գենդերային քաղաքականությանը, այդ ուղղությամբ իրականացված սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքներին տիրապետում,

- Վերլուծելու, հաղորդակցման, խնդիրների լուծման, թիմային աշխատանքի և ղեկավարման գերազանց հմտություններ,

- Գրավոր և բանավոր հաղորդակցման և ներկայացման, դասընթացների անցկացման հմտություններ։

 

Հայտերի ներկայացման կարգը

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV)  info@armavirdc.org  էլեկտրոնային հասցեին մինչև 2021թ. մայիսի 5-ը կամ ներկայացնել ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա հասցեով: Խնդրում ենք նամակում՝ վերնագրի (subject) տողում նշել «Փորձագետ»:

 

Կազմակերպության մասին                                                                          

«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԱԶԿ ՀԿ) ստեղծվել է 2005թ.-ին: ԱԶԿ ՀԿ-ի առաքելությունն է համագործակցությունը հանուն սոցիալ-տնտեսական առաջընթացի։ Աշխատելով ողջ ՀՀ տարածքով՝ իրականացնում ենք ժողովրդավարության, մարդու իրավունքների, հակակոռուպցիոն, առողջապահական, կրթության և ՏԻՄ ոլորտներին առնչվող ծրագրեր։ Կազմակերպության մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ կազմակերպության https://armavirdc.org/ պաշտոնական կայքում:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Սույն հրապարակումը իրականացվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և «ՄԱԿ Կանայք»-ի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի շրջանակներում։

 

 



Դիտվել է 525 անգամ