ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՏՏ փորձագետ


2021-01-13

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Աշխատանքի անվանումը՝      Տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ

Կազմակերպությունը՝              «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ

Աշխատանքի վայրը՝                 ք․ Արմավիր

Աշխատանքի տևողությունը՝  3 /երեք/ ամիս

 

Նկարագրություն՝

«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ միջազգային ֆինանսավորմամբ իրականացվող «Մարդու իրավունքների տուն» ծրագրի շրջանակներում փնտրում է Տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ։

 

Աշխատանքային պարտականություններ

             

  • Խորհրդատվություն և դասընթացներ ՀԿ-ի աշխատակազմի համար, ինչպես կազմակերպել առցանց խորհրդաժողովներ, սեմիանարներ, օգտվել տեխնիկայից,
  • Zoom ծրագրի ուսուցանում, խմբերի բաժանում, ամբողջ տեսակոնֆերասի տեսաձայնագրում, գրատախտակի տեսանելիություն, քվերակություն, միաժամանակ քվեարկության արդյունքների վերհանում,
  • Աշխատանքային անհրաժեշտությունից բխող այլ պարտականություններ։

Պահանջվող որակավորում և հմտություններ

 

  • Բարձրագույն կրթություն, նախընտրելի է ոլորտային,
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման և ներկայացման/մեդիա դասընթացների անցկացման հմտություններ,
  • Անգլերենի և հայերենի գրավոր և բանավոր փայլուն տիրապետում,
  • Համակարգչային գիտելիքներ։

Հայտերի ներկայացման կարգը

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV)  info@armavirdc.org  էլեկտրոնային հասցեին մինչև 2021թ. հունվարի 29-ը կամ ներկայացնել ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա հասցեով: Խնդրում ենք նամակում՝ վերնագրի (subject) տողում, նշել «Տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ»:

Կազմակերպության մասին                                                                      

«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԱԶԿ ՀԿ) ստեղծվել է 2005թ.-ին: ԱԶԿ ՀԿ-ի առաքելությունն է համագործակցությունը հանուն սոցիալ-տնտեսական առաջընթացի։ Աշխատելով ողջ ՀՀ տարածքով՝ իրականացնում ենք ժողովրդավարության, մարդու իրավունքների, հակակոռուպցիոն, առողջապահական, կրթության և ՏԻՄ ոլորտներին առնչվող ծրագրեր։ Կազմակերպության մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ կազմակերպության https://armavirdc.org/ պաշտոնական կայքում:

 

 

 



Դիտվել է 436 անգամ