Աշխատանքի անվանումը՝ Կարիքների գնահատող / Փորձագետ
Կազմակերպությունը՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ
Աշխատանքի տևողությունը՝ 3 ամիս, 01.12․2021թ-ից մինչև 28.02․2022թ-ը
ԱԶԿ ՀԿ-ն «Արձագանք Քովիդ-19 համավարակին Ծաղկահովիտ համայնքում» ծրագրի շրջանակներում հայտարարում է Ծաղկահովիտ խոշորացված համայնքի կարիքների գնահատողի/փորձագետի ընտրության մրցույթ:
Կարիքների գնահատումը նպատակ ունի բացահայտել համայնքների խնիդրները, կարիքները, բնակչության խոցելի խմբերը, նրանց կարիքները, ինչպես նաև Քովիդ-19-ի ունեցած հետևանքները:
Կարիքների գնահատման ծառայության նկարագիրը․
- Ուսումնասիրության մեթոդաբանության, ընտրանքի և գործիքների մշակում
- Հարցազրուցավարների ուսուցում և գործիքների փորձարկում
- Տեղեկատվության հավաքագրման/դաշտային աշխատանքների համակարգում և ստուգում
- Տվյալների վերլուծություն
- Ամփոփ զեկույցի պատրաստում:
Կարիքների գնահատման գործիքը․
- 10 խորացված հարցազրույց խոշորացված համայնքի 10 համայնքապետերի հետ,
- 10 ֆոկուս խմբային քննարկում համայնքային նշանակության տարբեր կառույցների ներկայացուցիչների և բնակիչների հետ,
- 185 ստանդարտացված հարցազրույց համայնքի բնակիչների հետ:
Պահանջներ կարիքների գնահատողին.
- Հետազոտություն/կարիքների գնահատում անցկացնելու փորձ,
- Սոցիոլոգիական մեթոդների իմացություն,
- Դասընթացներ անցկացնելու հմտություններ,
- Հավաքագրված տեղեկատվության վերլուծության հմտություններ,
- Գերազանց հայերեն լեզվով զեկույց մշակելու և ներկայացնելու հմտություններ,
- Թիմին կառավարելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն:
Հայտերի ներկայացման կարգը
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV) info@armavirdc.org էլեկտրոնային հասցեին մինչև 2021թ. նոյեմբերի 28-ը՝ վերնագրում
նշելով՝ «Կարիքների գնահատող» անվանումը կամ ներկայացնել ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա
Ժամկետից ուշ ստացված հայտերը ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագիր:
Կազմակերպության մասին
«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԱԶԿ ՀԿ) ստեղծվել է 2005թ.-ին: ԱԶԿ ՀԿ-ի առաքելությունն է համագործակցությունը հանուն սոցիալ-տնտեսական առաջընթացի։ Աշխատելով ողջ ՀՀ տարածքով՝ իրականացնում ենք ժողովրդավարության, մարդու իրավունքների, հակակոռուպցիոն, առողջապահական, կրթության և ՏԻՄ ոլորտներին առնչվող ծրագրեր։ Կազմակերպության մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ կազմակերպության https://armavirdc.org/ պաշտոնական կայքում:
Դիտվել է
221 անգամ