Աշխատանքի անվանումը՝ Կարիքների ու ռիսկերի գնահատման և քարտեզագրման փորձագետ
Կազմակերպությունը՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ
Աշխատանքի տևողությունը՝ 5 ամիս, 01.11․2022թ-ից մինչև 31.03․2023թ-ը
ԱԶԿ ՀԿ-ն «Աջակցություն՝ կառավարելու Քովիդ-19-ի և այլ վարակիչ հիվանդությունների բռնկումները Հայաստանում» ծրագրի շրջանակներում հայտարարում է Ամասիա խոշորացված համայնքի կարիքների ու ռիսկերի գնահատման և քարտեզագրման փորձագետի ընտրության մրցույթ:
Կարիքների և ռիսկերի գնահատումը նպատակ ունի ուսումնասիրել և գնահատել Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքի կարիքներն ու ռիսկերը Քովիդ-19 և այլ վարակիչ հիվանդությունների բռնկումների վերաբերյալ՝ ներառյալ հանրային առողջության համար մտահոգություն առաջացնող արտակարգ իրավիճակները՝ ներգրավելով համայնքի տարբեր կառույցների ներկայացուցիչներին, ՏԻՄ-երին, ծառայություն մատուցողներին և երիտասարդներին։ Քարտեզագրման նպատակն է գնահատել թիրախ համայնքի առկա մարդկային, նյութատեխնիկական և ֆինանսական ռեսուրսները և իրականացնել քարտեզագրում՝ աղետների և արտակարգ իրավիճակների պատրաստվածության և արձագանքման վերաբերյալ՝ կենտրոնանալով հանրային առողջության խնդիրների վրա:
Գնահատման ծառայության նկարագիրը․
• Ուսումնասիրության մեթոդաբանության, գործիքների մշակում
• Հարցազրուցավարների ուսուցում և գործիքների փորձարկում
• Տեղեկատվության հավաքագրման/դաշտային աշխատանքների համակարգում և ստուգում
• Տվյալների վերլուծություն
• Ամփոփ զեկույցի պատրաստում:
Պահանջներ գնահատողին.
• Հետազոտություն/կարիքների գնահատում անցկացնելու փորձ,
• Սոցիոլոգիական մեթոդների իմացություն,
• Դասընթացներ անցկացնելու հմտություններ,
• Հավաքագրված տեղեկատվության վերլուծության հմտություններ,
• Գերազանց հայերեն լեզվով զեկույց մշակելու և ներկայացնելու հմտություններ,
• Թիմին կառավարելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն:
Հայտերի ներկայացման կարգը
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV) armavirdc.ngo@gmail.com էլեկտրոնային հասցեին մինչև 2022թ. հոկտեմբեր 10-ը՝ վերնագրում նշելով՝ «Կարիքների ու ռիսկերի գնահատման և քարտեզագրման փորձագետ» անվանումը կամ ներկայացնել ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա
Ժամկետից ուշ ստացված հայտերը ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագիր:
Կազմակերպության մասին
«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԱԶԿ ՀԿ) ստեղծվել է 2005թ.-ին: ԱԶԿ ՀԿ-ի առաքելությունն է համագործակցությունը հանուն սոցիալ-տնտեսական առաջընթացի։ Աշխատելով ողջ ՀՀ տարածքով՝ իրականացնում ենք ժողովրդավարության, մարդու իրավունքների, հակակոռուպցիոն, առողջապահական, կրթության և ՏԻՄ ոլորտներին առնչվող ծրագրեր։ Կազմակերպության մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ կազմակերպության https://armavirdc.org/ պաշտոնական կայքում:
Դիտվել է
131 անգամ