Աշխատանքի անվանումը՝ Դասընթացավար
Կազմակերպությունը՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ
Աշխատանքի վայրը՝ ք․ Արմավիր
Աշխատանքի տևողությունը՝ 05․2021թ․ – 06․2021թ․
Նկարագրություն՝
«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և «ՄԱԿ Կանայք»-ի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի շրջանակներում իրականացնում է «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար ՀՀ 3 մարզերում» ծրագիրը։ Ծրագրի տևողությունը 10 ամիս է՝ սույն թվականի փետրվարից մինչև նոյեմբեր, որի շրջանակներում (մայիս-հունիս ամիսների ընթացքում) Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում երկօրյա դասընթացների իրականացման համար փնտրվում է համապատասխան որակավորումներ ունեցող դասընթացավար։
Աշխատանքային պարտականություններ
- Դասընթացի ծրագրի ստեղծում՝ գենդերի, սեռով պայմանավորված խտրական ըտրության, վերարտադրողական իրավունքների և սեռով պայմանավորված բռնության վերաբերյալ,
- Դասընթացի մոդուլներով և նյութերով երկօրյա թրեյնինգների իրականացում Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում,
- Աշխատանքային անհրաժեշտությունից բխող այլ պարտականություններ։
Պահանջվող որակավորում և հմտություններ
- Բարձրագույն կրթություն կամ թեմայի շուրջ վերապատրաստողների վերապատրաստում (TOT),
- Երեք տարի և ավել աշխատանքային փորձառություն գենդերային հիմնահարցերով զբաղվելու, այդ և նմանատիպ թեմաներով դասընթացներ վարելու,
- Հայաստանի Հանրապետության գենդերային քաղաքականությանը, այդ ուղղությամբ իրականացված սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքներին տիրապետում,
- Վերլուծելու, հաղորդակցման, խնդիրների լուծման, թիմային աշխատանքի և ղեկավարման գերազանց հմտություններ,
- Գրավոր և բանավոր հաղորդակցման և ներկայացման, դասընթացների անցկացման հմտություններ։
Հայտերի ներկայացման կարգը
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV) info@armavirdc.org էլեկտրոնային հասցեին մինչև 2021թ. մայիսի 5-ը կամ ներկայացնել ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա հասցեով: Խնդրում ենք նամակում՝ վերնագրի (subject) տողում նշել «Դասընթացավար»:
Կազմակերպության մասին
«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԱԶԿ ՀԿ) ստեղծվել է 2005թ.-ին: ԱԶԿ ՀԿ-ի առաքելությունն է համագործակցությունը հանուն սոցիալ-տնտեսական առաջընթացի։ Աշխատելով ողջ ՀՀ տարածքով՝ իրականացնում ենք ժողովրդավարության, մարդու իրավունքների, հակակոռուպցիոն, առողջապահական, կրթության և ՏԻՄ ոլորտներին առնչվող ծրագրեր։ Կազմակերպության մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ կազմակերպության https://armavirdc.org/ պաշտոնական կայքում:
——————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Սույն հրապարակումը իրականացվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և «ՄԱԿ Կանայք»-ի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի շրջանակներում։