Գնահատման ծառայության նկարագիրը․
•Ուսումնասիրության մեթոդաբանության, գործիքների մշակում
•Հարցազրուցավարների ուսուցում և գործիքների փորձարկում
•Տեղեկատվության հավաքագրման/դաշտային աշխատանքների համակարգում և ստուգում
•Տվյալների վերլուծություն
•Ամփոփ զեկույցի պատրաստում:
Պահանջներ գնահատողին.
•Հետազոտություն անցկացնելու փորձ,
•Աղետների ռիսկերի կառավարման ոլորտում աշխատանքի և/կամ դասավանդման փորձառություն,
•Դասընթացներ անցկացնելու հմտություններ,
•Հավաքագրված տեղեկատվության վերլուծության հմտություններ,
•Գերազանց հայերեն լեզվով զեկույց մշակելու և ներկայացնելու հմտություններ,
•Թիմին կառավարելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն:
Հայտերի ներկայացման կարգը.
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV) armavirdc.ngo@gmail.com էլեկտրոնային հասցեին մինչև 2022թ. հոկտեմբերի 24-ը՝ վերնագրում նշելով՝ «Աղետների ռիսկերի գնահատման փորձագետ» անվանումը կամ ներկայացնել ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա
Ժամկետից ուշ ստացված հայտերը ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագիր:
Կազմակերպության մասին
«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԱԶԿ ՀԿ) ստեղծվել է 2005թ.-ին: ԱԶԿ ՀԿ-ի առաքելությունն է համագործակցությունը հանուն սոցիալ-տնտեսական առաջընթացի։ Աշխատելով ողջ ՀՀ տարածքով՝ իրականացնում ենք ժողովրդավարության, մարդու իրավունքների, հակակոռուպցիոն, առողջապահական, կրթության և ՏԻՄ ոլորտներին առնչվող ծրագրեր։ Կազմակերպության մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ կազմակերպության https://armavirdc.org/ պաշտոնական կայքում: