ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Շուկայի ուսումնասիրող Փորձագետ


2021-11-12
Աշխատանքի անվանումը՝       Շուկայի ուսումնասիրող / Փորձագետ
Կազմակերպությունը՝              «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ
Աշխատանքի տևողությունը՝   3 ամիս, 01.12․2021թ-ից մինչև 28.02․2022թ-ը
 
ԱԶԿ ՀԿ-ն «Արձագանք Քովիդ-19 համավարակին Ծաղկահովիտ համայնքում» ծրագրի շրջանակներում հայտարարում է Ծաղկահովիտ խոշորացված համայնքի շուկայի ուսումնասիրողի /փորձագետի  ընտրության մրցույթ
Շուկայի ուսումնասիրությունը նպատակ ունի քարտեզագրել համայնքներում առկա  տեխնիկական և մարդկային ներուժը՝ սկսելու նոր գործ, զարգացնելու ձեռներեցության որևէ ճյուղ/եր, բացահայտել բնակիչների և հատկապես կանանց ու երիտասարդների կարողություններն ու հետաքրքրվածությունը ներգարվվելու զբաղվածության ոլորտում՝ ի նպաստ Քովիդ-19-ի տնտեական հետևանքների մեղմացմանը: 
 
 Շուկայի ուսումնասիրողի ծառայության նկարագիրը․
- Ուսումնասիրության մեթոդաբանության, ընտրանքի և գործիքների մշակում
- Հարցազրուցավարների ուսուցում և գործիքների փորձարկում
- Տեղեկատվության հավաքագրման/դաշտային աշխատանքների համակարգում և ստուգում
- Տվյալների վերլուծություն 
- Ամփոփ զեկույցի պատրաստում: 
 
Շուկայի ուսումնասիրողի գործիքները․
- 10 խորացված հարցազրույց  խոշորացված համայնքի 10 համայնքապետերի հետ, 
- 10 ֆոկուս խմբային քննարկում համայնքային նշանակության տարբեր կառույցների ներկայացուցիչների և բնակիչների հետ, 
- 100 ստանդարտացված հարցազրույց  համայնքի բնակիչների հետ:
 
Պահանջներ Շուկայի ուսումնասիրողին.
- Հետազոտություն անցկացնելու փորձ, 
- Սոցիոլոգիական մեթոդների իմացություն,
- Դասընթացներ անցկացնելու հմտություններ,
- Հավաքագրված տեղեկատվության վերլուծության հմտություններ, 
- Գերազանց հայերեն լեզվով զեկույց մշակելու և ներկայացնելու հմտություններ, 
- Թիմին կառավարելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն:
 
Հայտերի ներկայացման կարգը
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV)  info@armavirdc.org  էլեկտրոնային հասցեին մինչև 2021թ. նոյեմբերի 28-ը՝ վերնագրում 
նշելով՝ «Շուկայի ուսումնասիրող» անվանումը կամ ներկայացնել ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա 
Ժամկետից ուշ ստացված հայտերը ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
 
Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագիր: 
 
Կազմակերպության մասին
«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը         (ԱԶԿ ՀԿ) ստեղծվել է 2005թ.-ին: ԱԶԿ ՀԿ-ի առաքելությունն է համագործակցությունը հանուն սոցիալ-տնտեսական առաջընթացի։ Աշխատելով ողջ ՀՀ տարածքով՝ իրականացնում ենք ժողովրդավարության, մարդու իրավունքների, հակակոռուպցիոն, առողջապահական, կրթության և ՏԻՄ ոլորտներին առնչվող ծրագրեր։ Կազմակերպության մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ կազմակերպության https://armavirdc.org/ պաշտոնական կայքում:
 


Դիտվել է 219 անգամ