ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հասարակայնության հետ կապերի մասնագետ


2021-01-12

Աշխատանքի անվանումը՝      Հասարակայնության հետ կապերի մասնագետ

Կազմակերպությունը՝              «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ

Աշխատանքի վայրը՝                 ք․ Արմավիր

Աշխատանքի տևողությունը՝  10 ամիս

Նկարագրություն՝

«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ միջազգային ֆինանսավորմամբ իրականացվող «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի շրջանակներում փնտրվում է համապատասխան որակավորումներ ունեցող հասարակայնության հետ կապերի մասնագետի։

 

Աշխատանքային պարտականություններ

          

  • Իրազեկման բոլոր գործողությունների իրականացում,
  • Ծրագրային հոդվածների, հայտարարությունների և նյութերի պատրաստում ու տարածում,
  • Մարզային իրազեկման արշավների համակարգում,
  • Տեղեկատվական բուկլետների, պոստերների, ուղեցույցերի կազմում, տպագրություն և տարածում,
  • Համայնքային հանդիպումների համակարգում համայնքներում,
  • Ծրագրերի ղեկավարի հետ ԶԼՄ-ներին մատուցվող տեքստերի բովանդակության մասով համագործակցություն,
  • Աշխատանքային անհրաժեշտությունից բխող այլ պարտականություններ։

 

Պահանջվող որակավորում և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն, նախընտրելի է լրագրության, հաղորդակցության, հանրային կապերի կամ այլ հարակից ոլորտում,
  • Վերլուծելու, հաղորդակցման, խնդիրների լուծման, թիմային աշխատանքի և ղեկավարման գերազանց հմտություններ,
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման և ներկայացման/մեդիա դասընթացների անցկացման հմտություններ,
  • Լրատվամիջոցների հետ կապեր,
  • Անգլերենի և հայերենի գրավոր և բանավոր փայլուն տիրապետում,
  • Համակարգչային գիտելիքներ՝ MS Word, Excel և այլ տվյալների բազայի ծրագրեր։

 

Հայտերի ներկայացման կարգը

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV)  info@armavirdc.org  էլեկտրոնային հասցեին մինչև 2021թ. հունվարի 28-ը կամ ներկայացնել ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա հասցեով: Խնդրում ենք նամակում՝ վերնագրի (subject) տողում, նշել «Հասարակայնության հետ կապերի մասնագետ»:

 

Կազմակերպության մասին                                                                          

«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԱԶԿ ՀԿ) ստեղծվել է 2005թ.-ին: ԱԶԿ ՀԿ-ի առաքելությունն է համագործակցությունը հանուն սոցիալ-տնտեսական առաջընթացի։ Աշխատելով ողջ ՀՀ տարածքով՝ իրականացնում ենք ժողովրդավարության, մարդու իրավունքների, հակակոռուպցիոն, առողջապահական, կրթության և ՏԻՄ ոլորտներին առնչվող ծրագրեր։ Կազմակերպության մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ կազմակերպության https://armavirdc.org/ պաշտոնական կայքում:

 

 



Դիտվել է 369 անգամ