«Ռեֆորմների ցուցահանդես»՝ նվիրված վեց ոլորտային բարեփոխումների ներկայացմանն ու զարգացմանը


2021-08-31

Oգոստոսի 30-ին ք. Երևանում տեղի ունեցավ «Ռեֆորմների ցուցահանդեսը»՝ նվիրված «Բաց կառավարման գործընկերություն - Հայաստան» չորրորդ` 2018-2020թթ-ի գործողությունների ծրագրի վեց ոլորտային բարեփոխումներին: 

«Ռեֆորմների ցուցահանդես»-ի ընթացքում ներկայացվեց վեց հանձնառությունների վերաբերյալ իրականացված ուսումնասիրության արդյունքները, որն իրականացրել էր «Արմավիրի զարգացման կենտրոն» (ԱԶԿ)  հասարակական կազմակերպությունը՝ Վարչապետի աշխատակազմի Բաց կառավարման գործընկերություն - Հայաստան քարտուղարության հետ  համատեղ՝ «Բաց Կառավարման գործընկերության մասնակցային ԲԿԳ մոդել» ծրագրի շրջանակներում:

Ուսումնասիրությունն իրականացվել էր թաուն հոլ (հանրային քննարկում) մեթոդաբանությամբ՝ ՀՀ բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում, որոնց նպատակն էր քննարկել ՀՀ ԲԿԳ 4-րդ գործողությունների ծրագրի (2018-2020թթ.) թիրախավորված 6 հանձնառությունների իրականացման ընթացքը, իրականացված աշխատանքների վերաբերյալ քաղաքացիների կարծիքները, հավաքագրել դրանց շուրջ նրանց դիրքորոշումներն ու հետադարձ կապը՝ ծառայությունների հետագա հնարավոր կատարելագործման ու զարգացման համար։ 

 

Թաուն հոլերն իրականացվել են հետևյալ 6 հանձնառությունների շուրջ.

 

-«Բաց առողջապահություն. պետական պատվերի շրջանակում բուժման և ախտորոշման նպատակով առցանց հերթագրում»,

-«Համայնքային կայքերի արդիականացում. տեղական մակարդակում հրապարակայնության, թափանցիկության և մասնակցայնության ամրապնդում»,

-«Կրթության կառավարման տեղեկատվական միասնական համակարգ»,

-ՀՀ պետական բյուջեից դրամաշնորհների հատկացման թափանցիկության և հաշվետվողականության ապահովում,

-ՀՀ հողային կադաստրի հանրային հասանելիության արդիականացում,

-Ջրային ռեսուրսների միասնական տեղեկատվական համակարգի հասանելիություն։

Յուրաքանչյուր հանձնառության ներկայացմանը հաջորդեց ուսումնասիրության արդյունքում մշակված առաջարկների ներկայացումը։ Օրինակ, «Բաց առողջապահություն. պետական պատվերի շրջանակում բուժման և ախտորոշման նպատակով առցանց հերթագրում» հանձնառության բարելավման համար հետազոտությանը մասնակից քաղաքացիներն առաջարկում էին որպես պացիենտ ունենալ հնարավորություն ընտրելու ոչ թե բուժ․ հաստատությունը, այլ բժշկին՝ անգամ բուժ․ ծառայության դիմաց համավճարով: Այսինքն, պետ․ պատվերով բուժման համար նախատեսված գումարը բուժ․ հաստատության փոխարեն տրամադրվի անմիջապես պացիենտին։


Իսկ «Կրթության կառավարման տեղեկատվական միասնական համակարգ» հանձնառության շրջանակերում ամենից ցանկալի փոփոխությունը, որ քննարկման մասնակիցները կցանկանային տեսնել, դա աշակերտին դպրոց ընդունելու առաջնահերթություններում դրված չափանիշների վերասահմանումն է, որ  աշխարհագրորեն դպրոցին մոտ լինելու հանգամանքը ևս դիտարկվի որպես այդպիսին, ինչի համար օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն կա։

«Ռեֆորմների ցուցահանդեսը» կարևոր հարթակ հանդիսացավ ոլորտային բարեփախումների շուրջ իրականացված ուսումնասիրության հանրային հասանելիության, պատասխանատու ու հասցեատեր կառույցների և դրանց ներկայացուցիչների շրջանում բարեփոխումների հետագա զարգացմանն ուղղված կարևոր առաջարկների բարձրաձայնման համար։

——————————————————————————————————————

Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում։

 

 

"Reform Exhibition" dedicated to the presentation and development of six sectoral reforms

 

On August 30, The "Exhibition of Reforms" was held in Yerevan, dedicated to the fourth "Six Sector Reforms of the Open Government Partnership - Armenia" Action Plan for 2018-2020.

During the Reform Exhibition, the results of a study on six commitments presented by the Armavir Development Center (AKP) NGO in partnership with the Prime Minister's Office - Open Government Partnership - Armenia Secretariat under the Open Participatory Partnership OGP Model Program.

The study was conducted using the Town Hall methodology in all regions of the Republic of Armenia and in the capital Yerevan, with the aim of discussing the implementation of the 6 targets of the RA OGP Action Plan 4 (2018-2020), collecting citizens' opinions on the work done, their positions and feedback for further possible improvement and development of services.

Town halls were implemented around the following 6 commitments.

 

-"Open healthcare: online queuing for treatment and diagnosis within the framework of the state order ",

-"Modernization of community websites: strengthening publicity, transparency and participation at the local level",

-"Unified Education Management Information System",

-Ensuring transparency and accountability of grant allocation from the RA state budget,

-Modernization of public access to the RA land cadaster,

-Access to a unified water resources information system.                                                                                                                                                    

The presentation of each commitment was followed by the presentation of the proposals developed as a result of the study. For example,  in order to improve the "Open healthcare: online queuing for treatment and diagnosis within the framework of the state order" commitment, the citizens participating in the study offered to have the opportunity to choose as a patient not the medical institution, but the doctor, even for a co-payment for medical service. That is, the money provided for the treatment ordered by the state will be provided directly to the patient instead of the medical institution. 

But the most desirable change that the participants of the discussion would like to see in the framework of the "Unified Education Management Information System" commitment is the redefinition of the criteria set in the priorities of admitting the student to school, so that the fact of being geographically close to the school is considered as such, which requires legislative change.

"The Reform Exhibition" was a potential platform for public access to research on sectoral reforms, and for proposals to be made to the responsible and target institutions and their representatives for further development of the reforms.

——————————————————————————————————————

The project is implemented within the framework of a grant from the Public Relations Office of the US State Department.

 

 

 



Դիտվել է 79 անգամ