«Հանրային կառավարման համակարգ» թեմայով դասընթաց


2019-02-07

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Հանրային կառավարման համակարգ» թեմայով դասընթաց

 

Փետրվարի 8-ին՝ ուրբաթ, ժամը 15։30-ին «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի գրասենյակում «Քաղաքացիական հասարակության կենտրոն Արմավիրում» ծրագրի շրջանակներում տեղի կունենա դասընթաց «Հանրային կառավարման համակարգ» թեմայով, որի նպատակն է բարձրացնել երիտասարդների իրազեկվածության մակարդակը հանրային կառավարման համակարգի, իշխանության երեք թևերի և նրանց գործառույթների վերաբերյալ։

Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան հանրային կառավարման համակարգի երկու ճյուղերին՝ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգին, գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների գործունեության մեխանիզմներին և գործառույթներին։

Սիրով սպասում ենք բոլորին։


Դասընթացն իրականացվում է «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի կողմից «Քաղաքացիական հասարակության կենտրոն Արմավիրում» ծրագրի շրջանակներում «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» աջակցությամբ:

 

 



Դիտվել է 726 անգամ