«Դասընթացավարների վերապատրաստում. Հայաստանում կանանց դերակատարության և սեռի հատկանիշով խտրական ընտրության նվազեցման խթանում»


2019-11-04

«Կայուն զարգացման նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունը (ԿԶՆ ՀԿ) նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 1-ը և դեկտեմբերի 7-ից 11-ը՝ քԳյումրիում («Օլիմպիկ» հյուրանոց, Մ․ Մկրտչյանի 49) իրականացնում է «Դասընթացավարների վերապատրաստում. Հայաստանում կանանց դերակատարության և սեռի հատկանիշով խտրական ընտրության նվազեցման խթանում» ծրագիրը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մասնակցության ծրագրի շրջանակներում։

Դասընթացի նպատակն պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների բացասական հետևանքների մասին իրազեկվածության մակարդակի բարձրացումը՝ նպաստելով դրանց նվազեցմանը, կանանց դերի բարձրացմանն ու աղջիկ երեխաների արժևորմանը։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի 10 մարզերի տեղական ՀԿ ներկայացուցիչների, ուսուցիչների, երիտասարդ աղջիկների և ուսանողների զինել կանանց և տղամարդկանց իրավահավասարությանը վերաբերող գիտելիքներով և հմտություններով ու տեղեկացնել պտղի սեռի խտրական ընտրության վրա հիմնված հղիության արհեստական ընդհատումների բացասական հետևանքների մասին։ Դասընթացի մասնակիցները ստացած գիտելիքներն ու ուսումնական նյութերը կօգտագործեն իրենց ՀԿ-ներում, ուսումնական հաստատություններում՝ սույն խնդրի շուրջ իրազեկում իրականացնելու համար։

Նշված թիրախ խմբերից բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են մասնակցելու ծրագրին, կարող են զանգել 055442249 հեռախոսահամարով գրանցվելու կամ այլ մանրամասների համար։

 

 

 



Դիտվել է 1237 անգամ