«Աջակցություն կանանց ձեռներցության զարգացմանը» ծրագրի շրջանակներում 12 կանայք իրականացնում են բիզնես ծրագեր


2021-07-12

 «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազակերպությունն իրականացնում է «Աջակցություն կանանց ձեռներցության զարգացմանը» ծրագիրը: Ծրագրի նպատակն է աջակցել կանանց ձեռներեցության զարգացմանը Արարատի մարզի երկու փախստականաբնակ համայնքներում՝ խթանելով գենդերային հավասարությունը և բարելավելով տնտեսական բարեկեցությունը:


Ծրագրի շրջանակներում դասընթացների մասնակցությունից հետո Արարատի մարզի Խաչփար և Ռանչպար համայնքների կանանց ներկայացրած լավագույն 12 բիզնես նախագծերը ֆինանսավորվեցին: Դրանք տարբեր բնույթի փոքր բիզնեսներ սկսելու նպատակներ ունեն, ինչպիսիք են՝ ջերմոցային տնտեսությունների զարգացում, թռչնաբուծության հիմնում, վարսահարդարման ծառայությունների բարելավում, չրագործություն և այլն: 

 


Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ դեսպանության Ջուլիա Թաֆթ դրամաշնորհի կողմից:

 

 

 



Դիտվել է 226 անգամ