«Աջակցություն կանանց ձեռներցության զարգացմանը» ծրագիրը մոտեցավ իր ավարտին


2021-08-26

«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազակերպությունը «Աջակցություն կանանց ձեռներցության զարգացմանը» ծրագիրը հասցրեց իր բարեհաջող ավարտին:

Ծրագրի նպատակն էր աջակցել կանանց ձեռներեցության զարգացմանը Արարատի մարզի երկու փախստականաբնակ համայնքներում՝ խթանելով գենդերային հավասարությունը և բարելավելով տնտեսական բարեկեցությունը: Ծրագրի շրջանակներում Արարատի մարզի Խաչփար և Ռանչպար համայնքների 12 կանայք, մասնակցելով դասընթացների, ներկայացրեցին փոքր բիզնես հիմնելու ծրագիր առաջարկներ, որոնք, ստանալով համապատասխան ֆինանսավորում, զարգացրին իրենց համայնքներում:

Տեղի ունեցավ  ծրագրի փակման համաժողով, որին ներկա էին համայնքների բիզնես հիմնադրած կանայք, մարզի քաղ.հասարակության ներկայացուցիչներ, ինչպես նաև ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներ:

Ներկայացվեց ընդհանուր ծրագիրը, ծրագրային գործողություններն ու արդյունքները: Կանայք խոսեցին իրենց հիմնադրած փոքր բիզնեսների մասին, զարգացման հնարավորությունների, հանդիպած դժվարությունների և ձեռքբերված արդյունքների մասին:

Համաժողովի վերջում նրանք ունեցան անակնկալ. ԱԶԿ ՀԿ-ն կանանց նվիրեց մեծ բակային լեդ լուսատուներ, որոնք ստանալով արևային էներգիա, կլուսավորեն բոլոր հիմնադրված բիզնեսների բակերը:

 

 

 


Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ դեսպանության Ջուլիա Թաֆթ դրամաշնորհի կողմից:



Դիտվել է 67 անգամ