Ծրագրի ղեկավարի աշխատանքի հայտարարություն


2020-12-15

Աշխատանքի անվանումը՝ Ծրագրի ղեկավար
Կազմակերպությունը՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն «Հանուն աշխատանքի․ հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն»  ծրագրի շրջանակներում իրականացնելու է Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով երիտասարդական և խոցելի խմբերին, որի իրականացման համար հայտարարում է մրցույթ՝ Ծրագրի ղեկավարի թափուր աշխատատեղի համար: Աշխատանքներն իրականացվելու են 2021թ-ի փետրվարի 01-ից մինչև  2025թ-ի հունվարի 31-ը:

 

Աշխատանքի համառոտ նկարագիր 

Ծրագրի ղեկավարը պետք է վերահսկի «Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագրի հաջող իրականացումն ու ավարտը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: Նա պիտի սերտորեն համագործակցի կոնսորցիումի ղեկավարի և այլ աշխատակիցների հետ` նրանց հետ միասին առաջընթացը ստուգելու և ծրագրի կարգավիճակի մասին ավելի բարձր աստիճանի ղեկավարներին զեկուցելու նպատակով:

 

Աշխատանքային պարտականություններ

  • Ղեկավարել «Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագրի հետ կապված Արմավիրի զարգացման կենտրոնի գործողությունները,
  • Կազմակերպել ծրագրի հետ կապված տեղեկատվության և կարողությունների զարգացման արշավները,
  • Ֆասիլիտացնել գիտական արտադրանքի՝ հետազոտական կրթաթոշակների, Հայաստանում աշխատանքային նորմերի և իրավունքների վերաբերյալ զեկույցների հայտարարումը, համակարգումը և տարածումը,
  • Պատրաստել և ներկայացնել ծրագրի հաշվետվությունը։

 

Պահանջվող որակավորում և հմտություններ.

  • Ծրագրի ղեկավարի պաշտոնը պետք է զբաղեցնի բարձրագույն  կրթությամբ և առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ունեցող անձը,
  • Ծրագրի ղեկավարի, կամ համակարգողի աշխատանքային փորձ,
  • Կազմակերպչական և ժամանակի կառավարման հմտություններ,
  • Կատարողականի չափանիշների խորը իմացություն,
  • Հաղորդակցության և առաջնորդության գերազանց հմտություններ
  • Անգլերեն լեզվով գրելու և հաղորդակցվելու որակյալ հմտություններ
  • Հստակ ժամկետներում բազմակի առաջադրանքներ կատարելու զարգացած ունակություն  
  • Microsoft Office-ի գերազանց իմացություն և տիրապետում

 

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ռեզյումե՝ ինքնակենսագրական (CV) info@armavirdc.org էլեկտրոնային հասցեին մինչև 2020թ-ի դեկտեմբերի 28-ը ներառյալ։ Ուղեկցող նամակում՝ վերնագրում նշելով «Ծրագրի ղեկավար» անվանումը։

Ինքնակենսագրականները կարող են ներկայացվել նաև առձեռն «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի գրասենյակ՝ ք.Արմավիր, Շահումյան 68ա հասցեով:  

Ժամկետից ուշ ստացված ինքնակենսագրականները չեն դիտարկվի։

 



Դիտվել է 296 անգամ