Արմավիրի պետական ինդուստրիալ-մանկավարժական քոլեջում
Արմավիրի պետական ինդուստրիալ-մանկավարժական քոլեջը «Արմավիրի Զարգացման Կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ «Միջոլորտային համագործակցություն ներառական տնտեսական հզորացման համար» ծրագրի շրջանակներում կազմակերպում է անվճար եռամսյա դասընթացներ՝ հետևյալ մասնագիտացումներով.
1. Խոհարարություն
2. Համակարգչային օպերատրություն
3. Հաշվետարություն
4. Կար ու ձև
Դասընթացները կկազմակերպվեն քոլեջում, որոնց մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
1.Կրթության մասին ավարտական փաստաթուղթ,
2.Մեկ լուսանկար (3X4 չափսի),
3.Անձը հաստատող փաստաթուղթ,
4․Դիմում։
Դասընթացներին մասնակցելու համար դիմումները կընդունվեն մինչև ս/թ մայիսի 30-ը: Դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը կարող եք ներկայացնել Արմավիրի պետական ինդուստրիալ-մանկավարժական քոլեջ (հասցե՝ ք․ Արմավիր, Աբովյան փող․, 170 շենք) կամ Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ-ի գրասենյակ (հասցե՝ ք․ Արմավիր, Շահումյան 68ա): Կարող ենք ուղարկել նաև armavirimankcollege@mail.ru, arm855@mail.ru, info@armavirdc.org էլ․ հասցեներին։
Առավելություն կտրվի դիմորդներին, ովքեր հետևյալ խմբերի ներկայացուցիչներ են․
1․ Երեխաներ (15 - 18տ․) և հաշմանդամություն ունեցող անձիք,
2․ Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներ,
3․ Եզդի աշակերտներ,
4․ Դժվարին իրավիճակներում հայտնված երիտասարդներ (ծնողազուրկ, սոց․ անապահով և այլն),
5․ Միգրանտներ (ԼՂ-ից տեղահանվածներ)
6. Կանայք և աղջիկներ։
———————————————————————————————————————————————————————————————————
Ծրագիրն իրականացվում է «ԵՄ COVID-19 ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ» դրամաշնորհի շրջանակներում՝ People in Need Հայաստանի կողմից՝ Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ։