Ենթադրամաշնորհի հայտարարություն


2022-05-01
 
 
 
 
 
 
 
 
 
ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հանուն աշխատանքի. հաշվետու եւ ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» (NEAR-TS/2020/168695-2/10)
 
Արմավիրի զարգացման կենտրոնը (ԱԶԿ) ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Հանուն աշխատանքի. հաշվետու եւ ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» Ծրագրի աջակցությամբ (այսուհետ՝ Ծրագիր) մեկնարկում է ենթադրամաշնորհների նախագիծը Ծրագրի 2-րդ խնդրի շրջանակներում. Զարգացնել քաղ. հասարակության կազմակերպությունների եւ համայնքային ակտիվ խմբերի կարողությունները մասնավոր եւ պետական ոլորտներում աշխատանքային իրավունքի պահպանման ստվերային մշտադիտարկում իրականացնելու համար, որի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության ծրագրերին մշտադիրտարկելու քաղաքականության իրականացումը և տրամադրելու աշխատանքային իրավունքների վերահսկողություն։ 
 
Խնդիր
Ենթադրամաշնորհների նախագծի ընդհանուր խնդիրն է աջակցել աշխատանքային իրավունքների պաշտպանության նորարարական մշտադիտարկման գործիքների և մեխանիզմների մշակմանը և ներկայացմանը հետևյալի միջոցով․ 
- աշխատանքային իրավունքների վերաբերյալ տեղեկատվության տարածման և իրազեկվածության մակարդակի բարձրացման նորարարական եղանակներ, 
- երիտասարդների և խոցելի խմբերի համար այլընտրանքային զբազվածության և ինքնազբաղվածության մեխանիզմներ,
- աշխատողների ձայնի արդյունավետ ուղղորդում դեպի գործատուներ և այլ արտաքին սուբյեկտներ,
- տեղական մակարդակներում միջազգայնորեն ճանաչված աշխատանքային չափանիշների ինտեգրում և կիրարկում,
-մասնակցային վերահսկողության մեխանիզմներ և աշխատանքային իրավունքների համապատասխանության վերաբերյալ գործատուների կատարողականի մշտադիտարկում
 
Բոլոր Ծրագրերը պետք է ներառեն մշտադիտարկման զեկույցների և ջատագովության տարրեր։ 
 
Թիրախ խումբ 
Ծրագրային առաջարկը պետք է մշակվի այնպես, որ հասցեագրի հետևյալ թիրախ խմբերի աշխատանքային իրավունքների խախտումների խնդիրները․ 
- Համապատասխան աշխատանք գտնել դժվարացող երիտասարդներ
- Համապատասխան աշխատանք գտնել դժվարացող կանայք և աղջիկներ
- Չգրանցված աշխատողներ
- Աշխատանքային իրավունքների հետ կապված խնդիրների հանդիպող հաշմանդամություն ունեցող անձիք 
- Հղիության և երեխայի խնամքի արձակուրդի հետ կապված խնդիրներ ունեցող կանայք 
 
Ծրագրային առաջարկը պետք է նախատեսի գործողություններ, որոնք կապահովեն ավելի մեծ թվով շահառուների իրազեկվածություն։
 
Ովքե՞ր կարող են դիմել 
Դրամաշնորհային մրցույթին մասնակցունակ լինելու համար դիմումատուն պետք է․ 
-Լինի իրավաբանական անձ, որը գործում է ավելի քան 3 տարի
-Լինի Հայաստանում գրանցված և գործող տեղական ոչ առևտրային կազմակերպություն,
-Ունենա նմանատիպ ծավալի և չափի դրամաշնորհների տրամադրման և կառավարման փաստարկված աշխատանքային փորձ,
-Ուղղակիորեն պատասխանատու լինի Ծրագրի նախապատրաստման, իրականացման և կառավարման համար՝ չգործելով որպես միջնորդ։  
 
Դրամաշնորհի չափը և տևողությունը 
Դրամաշնորհային ծրագրերի այս մրցույթի շրջանակներում հասանելի ընդհանուր գումարը կազմում է 40․000 եվրո: Մեկ Ծրագրի համար դրամաշնորհի առավելագույն չափը 10․000 եվրո է:
Յուրաքանչյուր դրամաշնորհային Ծրագրի տևողությունը առավելագույնը 12 ամիս է՝ դրամաշնորհային պայմանագրերի ստորագրումից հետո:
 
Ինչպես դիմել 
Առցանց ձևաչափով տեղեկատվական հանդիպում կկազամակերպվի 2022 թվականի մայիսի 10-ին։ Գրանցվելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ ձևաթուղթը մինչև 2022 թվականի մայիսի 7-ը։ Գրանցված մասնակիցներին նախապես կուղարկվի հանդիպման հղումը։ 
 
Հայտադիմումի փաթեթի էլեկտրոնային տարբերակը պետք է ուղարկվի անգլերեն լեզվով մինչև 2022 թվականի հունիսի 3-ը հետևյալ էլ․ հասցեով՝ anna.armavirdc@gmail.com։ Դիմումատուները թեմայի բաժնում պետք է նշեն «ՔՀԿ-ների դրամաշնորհների հայտադիում «Հանուն աշխատանքի. հաշվետու եւ ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» Ծրագրի շրջանակներում»։ Կիսատ և ուշացած հայտադիմումները կարող են մերժվել։ 
 
Դրամաշնորհային հայտի ուղեցույցը և փաստաթղթերի ամբողջական փաթեթը հասնալի են հետևյալ հղմամբ:


Դիտվել է 772 անգամ