Եզդի կանանց ու աղջիկների կրթական խնդիրները թեմայով կլոր սեղան-քննարկում


2022-01-27
 «...Անհանգստացնի, չանհանգստացնի՝ միայն մեկով ոչինչ չի փոխվի...»
 
    
     
 
 
 
 Արմավիր, 2022 թ., հունվարի 24 - «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը ս.թ. դեկտեմբեր ամսից իրականացնում է «Հանուն կրթության. եզդի կանանց ու աղջիկների կրթական իրավունքի խթանում» ծրագիրը, որի հիմնարար նպատակն է կանխել խտրականությունը Հայաստանի եզդի փոքրամասնության խոցելի խումբ կազմող աղջիկների և կանանց նկատմամբ՝ խթանելով նրանց՝ կրթության իրավունքի իրացումը, ամրապնդելով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը: 
       Ծրագրի շրջանակներում՝ հունվարի 20-ին ԱԶԿ ՀԿ գրասենյակում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում՝  «Եզդի կանանց ու աղջիկների կրթական խնդիրները» թեմայով: Քննարկման նպատակն էր պարզել եզդի աղջիկների կրթության ոլորտում առկախված խնդիրները, կրթությունը չշարունակելու պատճառներն ու առկա իրավիճակի արմատները, նախագծել դրա կանխարգելման ու եզդի կանանց ու աղջիկների կրթության իրավունքի իրացման ուղիները: Քննարկմանը ներկա էին եզդի ազգի ներկայացուցիչներ, քաղհասարակության ներկայացուցիչներ, Արմավիրի տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի աշխատակիցներ և այլ շահագրգիռ անձինք: 
        Քննարկման արդյունքում պարզ դարձավ, որ միջին դասարաններում՝ մոտավորապես 14-15 տարեկանում, եզդի աղջիկների ճնշող մեծամասնությունը դադարեցնում է կրթությունը և գնում վաղաժամ ամուսնության: Արդյունքում, ավագ դասարաններում գրեթե չեն լինում եզդի աշակերտուհիներ, իսկ բարձրագույն կրթության մասին խոսելը նույնիսկ ավելորդ է: Իհարկե, պատահում են հազվագյուտ դեպքեր, երբ կարելի է ականատես լինել եզդի աղջիկների շարունակական կրթությանը, սակայն դրանք ավելի շատ հաճելի բացառություն են, քան օրինաչափություն:  Սա, ըստ քննարկման մասնակիցների, մեծամասամբ պայմանավորված է այն մտավախությամբ ու ցավոտ իրականությամբ, որ աղջիկներին կարող են փախցնել: Հաճախ դպրոցի տնօրենությանն են հասցեագրվում հետևյալ խոսքերը՝ «դուք պատասխան կտա՞ք, եթե մեր աղջկան փախցնեն»: Իսկ փախցնելը, ցավոք, բավականին տարածված երևույթ է եզդի ազգի ներկայացուցիչների շրջանում:
       Աղջիկների՝ կրթությունը չշարունակելու և վաղ ամուսնության այլ դրդապատճառ է ազգապահպանության ձգտումը, ձուլվելու, ազգային ինքնությունը կորցնելու վախը: Քննարմանը ներկա եզդի ազգի ներկայացուցիչներից մեկի ձևակերպմամբ՝ եզդիները միշտ հալածվել են իրենց կրոնի համար, որը մեծապես ազդել է նրանց թվաքանակի կրճատման վրա: Այժմ, լինելով թվով քիչ ու կազմելով փոքրամասնություն, նրանց մոտ առաջնային է ազգապահպանության գաղափարը, իսկ դրա շրջանակներում՝ ամուսնությունը, որդեծնությունը: 
        Կրթական խնդիրների ներքո նաև լուսաբանվեցին հայոց լեզվի իմացությունը՝ որպես հաղորդակցման խոչընդոտ, և սեզոնային աշխատանքները: 
        Վերոնշյալ խնդիրների լուծման ուղղությամբ քննարկման մասնակիցների կողմից նախանշվեցին հետևյալ միջոցները.
- աշխատանք ընտանիքներում՝ կրթությունն արժևորելու և երեխային այդ ոգով դաստիարակելու հեռանկարով,
պետական քաղաքականության լիարժեք իրացում, որը ենթադրում է վաղաժամ ամուսնությունների դեպքում պատասխանատվություն,
- ուսուցիչների վերաբերմունքի փոփոխություն, նրանց կողմից եզդի աղջիկներին մշտական աջակցություն,
- հոգևոր առաջնորդների և ազգում հեղինակություն վայելող մարդկանց ներգրավում՝ որպես ազդեցության լծակ,
- հանրային իրազեկման արշավների իրականացում, խնդրի անընդհատ վերհանում ու արծարծում:
        Քննարկման ընթացքում, ի պատասխան այն հարցի, թե արդյոք եզդի ծնողներին չե՞ն անհանգստացնում վերոնշյալ խնդիրները, եզդի ազգի ներկայացուցիչներից մեկի կողմից հնչեց հետևյալ միտքը՝ «անհանգստացնի, չանհանգստացնի՝ միայն մեկով ոչինչ չի փոխվի»: Եվ բնական է, որ խնդիրը չի կարող լուծվել մեկի կամ մի քանիսի ջանքերով. անհրաժեշտ է միասնական, համալիր ու կայուն մոտեցում, կրթության արժեքի գիտակցում ու դրա սերմանում: 
      Քննարկման ավարտին մասնակիցները նաև փաստեցին, որ վերջին տարիներին նկատվում են որոշակի փոփոխություններ վերոնշյալ հարցերում: Ըստ նրանց` «փոփոխություն կա, ու դա լավ ա»: 

 


Ծրագիրն իրականացվում է «Արդարադատության մատչելիության խթանում Արեւելյան գործընկերության երկրներում խտրականության, ատելության հանցագործությունների և ատելության խոսքի զոհերի համար` արտադատական կարգով փոխհատուցման մեխանիզմների միջոցով» տարածաշրջանային ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Գործընկերություն հանուն լավ կառավարման II-ի շրջանակներում և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից: 
 
 
 

 
Round table discussion on educational problems of Yezidi girls and women
"Worry or not, nothing will change with just one person"
    
  Armavir, January 24, 2022 - "Armavir Development Center" NGO has been implementing the project “Education in Action: Promoting Yazidi Girls’ and Womens’ Right to Education” since December 2021, the overall objective of which is to prevent discrimination towards the vulnerable groups of girls and women from Yazidi minority of Armenia by promoting the realization of their right to education, strengthening respect for human rights and fundamental freedoms.
Within the framework of the project a round-table discussion on the educational problems of Yezidi girls and women was held at the ADC NGO office on January 20. The purpose of the discussion was to find out the problems in the field of education of Yezidi girls, the reasons for not continuing education and the roots of the current situation, to design ways to prevent it and to exercise the right of Yezidi women and girls to education. There were representatives from the Yezidi minority, civil society, Armavir territorial and local self-government bodies, Armavir territorial center of the unified social service and other interested individuals present at the discussion. 
 
As a result of the discussion, it became clear that in the middle classes, around the age of 14-15, the vast majority of Yezidi girls drop out of school and go to early marriages. Consequently, there are almost no Yezidi students in high school, not to speak about higher education. Of course, there are rare cases when one can see the continuing education of Yezidi girls, but they are more of a pleasant exception than a regularity. According to the participants of the discussion, this is largely due to the fear and painful reality that girls can be abducted. The following words are often addressed to the director of the schools: "Will you answer if our daughter is abducted?" And abduction, unfortunately, is quite common among the representatives of the Yezidi nation.
 
Another reason for girls not to continue their education and marry at an early age is the desire to preserve the nation, the fear of assimilation and loss of national identity. According to one of the representatives of the Yezidi nation present at the discussion, the Yezidis have always been persecuted for their religion, which has greatly reduced their numbers. Now, being small in numbers and forming a minority, the idea of national preservation is primary for them, and within it, marriage and childbearing.
 
Under the educational issues, the knowledge of the Armenian language as a barrier to communication and the seasonal work were also covered.
The following measures were outlined by the participants of the discussion in order to solve the above-mentioned problems:   
- work in families with the prospect of valuing education and raising a child in that spirit;
- full implementation of state policy, which implies liability in case of early marriages;
- change in teachers' attitudes, their constant support for Yezidi girls;
- involvement of spiritual leaders and prominent people in the nation as a lever of influence;
- carrying out public awareness campaigns, constantly identifying and raising the issue.
 
During the discussion, in response to the question whether the Yezidi parents are not concerned about the above-mentioned issues, one of the representatives of the Yezidi nation voiced the following thought: "Worry or not, nothing will change with just one person." And it is natural that the problem cannot be solved by the efforts of just one or a few. The problem needs a unified, comprehensive and sustainable approach, awareness and dissemination of the value and importance of education.
  At the end of the discussion, the participants also stated that in recent years there have been some changes in the above-mentioned issues. According to them, "there is a change, and it is good." 
 

This activity is implemented in the framework of the regional project “Strengthening access to justice for victims of discrimination, hate crime and hate speech in the Eastern Partnership”, financed by the European Union and the Council of Europe and implemented by the Council of Europe in their Partnership for Good Governance phase II.
 

 



Դիտվել է 367 անգամ