«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ կողմից իրականացվող «Հանուն աշխատանքի, հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազակերպությունը 2022թ.-ից իրականացնում է «Աշխատանքային իրավունքների խախտումները աշխատանքային պայմանագրերի ոլորտում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:
Ծրագրի նպատակն է նպաստել Գեղարքունիքի մարզում աշխատանքային պայմանագրերի ոլորտում աշխատանքային իրավունքների խախտումների նվազեցմանը` բարձրացնելով բնակչության իրազեկվածության մակարդակը աշխատանքային իրավունքների վերաբերյալ:
Ծրագրի շրջանակներում իրականացվել է աշխատանքային իրավունքների խախտման ուսումնասիրություն աշխատանքային պայմանագրերի ոլորտում Գեղարքունիքի մարզի քաղաքային համայնքներում:
Ամբողջական հետազոտությունը կարող եք գտնել այստեղ։