Գրադարանի նյութեր

Հայաստանում աշխատանքային իրավունքների վերահսկման էլեկտրոնային հարթակի բովանդակության զարգացման ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

«Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագիրն (այսուհետ՝ Ծրագիր) իրականացվում է 2021թ․-ի փետրվար ամսից ՏՀՏ գործատուների միության, Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ-ի և Կիրակի հիմնադրամի գործընկերությամբ Եվրոպական միության համաֆինանսավորմամբ։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչություն) հետ սերտ համագործակցությամբ և միտված է նպաստելու Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանությանը` խթանելով տվյալների հավաքագրման և մշակման նորարարական մեթոդներ ու միջոլորտային համագործակցություն։
Ծրագրի շրջանակներում կստեղծվի «Հայաստանում աշխատանքային իրավունքների վերահսկման էլեկտրոնային հարթակ» (այսուհետ՝ Հարթակ)։ Առաջարկվող հարթակի ներդրման շնորհիվ կթվայնացվեն և կավտոմատացվեն աշխատանքի ստուգման և ընդհանրապես աշխատաշուկայի վերահսկման հիմնական գործառույթները, ինչպես նաև հնարավորություն կընձեռնվի ստեղծելու գործատուների ռիսկերի ազգային քարտեզ, որն իր տեսակի մեջ կլինի առաջինը և ժամանակի ընթացքում կներառի աշխատանքային իրավունքների ոլորտում առաջացող և դրանք լուծվող ռիսկերի դինամիկ տվյալներ: Բացի այդ, համակարգը նախատեսում է ռիսկերի հաշվարկման հաշվիչ, որի պարզ տարբերակը հասանելի կլինի նաև տնտեսվարող սուբյեկտներին, որոնք կկարողանան պարզել իրենց ռիսկայնության աստիճանը՝ մուտք անելով պահանջվող տվյալները։
Հարթակը հնարավորություն կստեղծի ԱԱՏՄ-ի կանոնադրական գործառույթներն էլեկտրոնային եղանակով իրականացնելու, ըստ բնագավառների տնտեսավարող սուբյեկտների բազաները և վերջինից բխող աշխատանքներն ավտոմատացնելու նպատակով։ Հարթակի միջոցով կապահովվի նաև ԱԱՏՄ-ի գործունեության, աշխատանքային իրավունքի վերահսկման հաշվետվողականությունն ու թափանցիկությունը։
Ծրագիրն իրականացվելու է Աշխատանքային օրենսգրքի բարեփոխումներին զուգահեռ և ներառելու է բարձր տեխնոլոգիական լուծումներ, քաղաքացիական հասարակության մոնիտորինգ, քաղաքացիների մասնակցություն և իրազեկման լայն քարոզարշավ: Ծրագրի շրջանակներում կստեղծվեն ՏՀՏ լուծումներ, որոնք կներդրվեն  Տեսչական մարմի պաշտոնական կայքում և տրանսֆորմատիվ կլինեն Հայաստանում աշխատանքային իրավունքների վերահսկման համար:
Շահագրգիռ կողմերի կարծիքներն ու առաջարկները հավաքագրելու նպատակով «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը Ծրագրի շրջանակներում կազմակերպել էր «Հայաստանում աշխատանքային իրավունքների վերահսկման էլեկտրոնային հարթակի» ստեղծմանն ուղղված աշխատաժողով։
Սույն Հայեցակարգով առաջարկվում է զարգացնել Հարթակի տեխնիկական առաջադրանքը՝ հիմնված շահագրգիռ կողմերից հավաքագրված Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ու դրանց առնչվող խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների, պետական մեխանիզմների քարտեզագրման  և միջազգային փորձի ուսումնասիրության վրա:
 
Հայեցակարգը կարող եք գտնել այստեղ։
 





Դիտվել է 112 անգամ