Գրադարանի նյութեր

«ՔՈՎԻԴ-19-ի հետևանքների հաղթհարում համայնքահեն միջամտություններով» ծրագրի շրջանակներում Կարիքների գնահատման համապարփակ հետազոտություն․Զեկույց

ՔՈՎԻԴ-19 համավարակը խաթարել է սոցիալական և տնտեսական համակարգերն ամբողջ աշխարհում և նպաստել առկա խոցելիության ու անհավասարության պայմանների սրացմանը: Չնայած ճգնաժամը կանխարգելող ձեռնարկված և իրականացված միջոցառումների արագ իրականացմանը՝ ի նպաստ Հայաստանում հասարակական առողջության ազդեցության նվազեցման գործում, այնուամենայնիվ, բազմաթիվ գործատուներ նվազեցրել են իրենց եկամուտները, շատ ընտանիքներ կորցրել են իրենց եկամտի աղբյուրը, երեխաների համա կրթության հնարավորությունը, ինչպես նաև ի հայտ են եկել տարբեր այլ մարտահրավերներ համայնքների և ընտանիքների համար։

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն 2021թ.-ից իրականացնում է «ՔՈՎԻԴ-19-ի հետևանքների հաղթահարում համայնքահեն միջամտություններով» ծրագիրը, որի հիմնական նպատակն է՝ մատուցել ծառայություններ, որոնք կթեթևացնեն համավարակի ազդեցությունն աղքատության մեջ գտնվող և խոցելի բնակչության վրա:

Ծրագրային գործողություններն ու աջակցություններն առավել արդյունավետ և հասցեական իրականացնելու համար հետազոտություն է կատարվել ծրագրի թիրախ 5 մարզերի 15 համայնքներում՝ պարզելու կորոնավիրուսի սոցիալական և տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերի հասանելիությունն ու օգտակարությունը, ինչպես նաև բացահայտելու համայնքների, բնակիչների և տնտեսվարող սուբյեկտների հիմնական խնդիրներն ու կարիքները՝ կապված ՔՈՎԻԴ-19 համավարակի ստեղծած իրավիճակով:

Թիրախ մարզերն ու համայնքներ են.

- Արարատի մարզ (Արտաշատ, Խարբերդ, Վերին Դվին համայնքներ)

- Արմավիրի մարզ (Արմավիր, Բաղրամյան, Մեծամոր համայնքներ)

- Գեղարքունիքի մարզ (Գավառ, Մարտունի, Գեղամասար համայնքներ)

- Լոռու մարզ (Վանաձոր, Ախթալա, Գյուլագարակ համայնքներ)

- Շիրակի մարզ (Գյումրի, Արթիկ, Սարապատ համայնքներ)

Սույն զեկույցը ամփոփում է համակարգող քաղաքացիական վերապատրաստված խմբերի կողմից նշված 5 մարզերի 15 համայնքներում իրականացված հարցումների ժամանակ վեր հանված խնդիրներն ու բացահայտումները։

 

Զեկույցի ամբողջական տարբերակը կարող եք գտնել այստեղ։


Զեկույցը հայերեն հրատարակություն է, որը պատրաստել է «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը Տեխնիկական աջակցություն 6594.  «ՔՈՎԻԴ-19-ի հետևանքների հաղթահարում համայնքահեն միջամտություններով» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի և Բարգավաճ և կայուն Ասիայի և Խաղաղ օվկիանոս Ճապոնիայի հիմնադրամի կողմից: Զեկույցի բովանդակությունը և արտահայտված տեսակետները միմիայն «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ինն են և կարող են չհամընկնել Ասիական զարգացման բանկի և Բարգավաճ և կայուն Ասիայի և Խաղաղ օվկիանոս Ճապոնիայի հիմնադրամի տեսակետներին:

 





Դիտվել է 1059 անգամ