Գրադարանի նյութեր

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ Բաց կառավարման գործընկերություն-Հայաստանի չորրորդ՝ 2018-2020 թթ․ գործողությունների ծրագրի վեց ոլորտային բարեփոխումների վերաբերյալ հանրային կարծիքի

2020թ. սեպտեմբերից 2021թ. օգոստոս ամիսներին Արմավիրի զարգացման կենտրոն հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ Կառավարության հետ համատեղ իրականացրել է հանրային կարծիքի ուսումնասիրություն Բաց Կառավարման գործընկերություն-Հայաստանի չորրորդ՝ 2018-2020 թվականների գործողությունների ծրագրի վեց ոլորտային բարեփոխումների շուրջ.

Դրանք են․

- «Բաց առողջապահություն. պետական պատվերի շրջանակում բուժման և ախտորոշման նպատակով առցանց հերթագրում»,

- «Համայնքային կայքերի արդիականացում. տեղական մակարդակում հրապարակայնության, թափանցիկության և մասնակցայնության ամրապնդում»,

- «Կրթության կառավարման տեղեկատվական միասնական համակարգ» ,

- ՀՀ պետական բյուջեից դրամաշնորհների հատկացման թափանցիկության և հաշվետվողականության ապահովում,

- ՀՀ հողային կադաստրի հանրային հասանելիության արդիականացում,

- Ջրային ռեսուրսների միասնական տեղեկատվական համակարգի հասանելիություն։

Ուսումնասիրությունն իրականացվել է Բաց կառավարման գործընկերության մասնակցային ԲԿԳ մոդել ծրագրի շրջանակներում՝ ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակ ֆինանսական աջակցությամբ: 
 

Հոդվածը կարող եք գտնել այստեղ :
 
 





Դիտվել է 190 անգամ