Հայտարարություն. կրտսեր սոցիալական աշխատող


2021-11-15
Աշխատանքի անվանումը՝       Կրտսեր սոցիալական աշխատող
Կազմակերպությունը՝              «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ
Աշխատանքի տևողությունը՝   20 ամիս, 01.12․2021թ-ից մինչև 31.07․2023թ-ը
Զբաղվածությունը՝                    50 %։
 
ԱԶԿ ՀԿ-ն «Արձագանք Քովիդ-19 համավարակին Ծաղկահովիտ համայնքում» ծրագրի շրջանակներում հայտարարում է Ծաղկահովիտ խոշորացված համայնքի Կրտսեր սոցիալական աշխատողի ընտրության մրցույթ: 
 
Կրտսեր սոցիալական աշխատողի աշխատանքի հակիրճ նկարագիրը․
 
Ծաղկահովիտ համայնքից թիմում կներգրավվի կրտսեր սոց․ աշխատող աջակցության թիմի համար նախատեսված բոլոր պահանջվող պարտականություններն իրականացնելու համար։ Կրտսեր սոց․ աշխատողը կաշխատի ավագ սոց․ աշխատողի անմիջական վերահսկողությամբ և կօգնի համայնքի բնակչությանը՝ տրամադրելով անհրաժեշտ սոցիալական աջակցություն։ 
 
 
Կրտսեր սոցիալական աշխատողի հիմնական գործառույթները․
 
Ծրագրի շահառուների համար անհրաժեշտ տեղեկատվական նյութերի պատրաստում և տրամադրում։
Ծրագրի շահառուների ուղղորդում այլ մասնագիտացված ծառայություններ կամ կազմակերպություններ, երբ կա դրա անհրաժեշտությունը։
Մասնակցություն համայնքներում խոցելի խմբերին հայտնաբերելու միջոցների ձեռնարկմանը։
Աջակցող թիմի հետ սոցիալական/աջակցության փաթեթների բաշխում։
Աջակցող թիմի հետ թեժ գծի վարում։
Հոգեբանների և ավագ սոց․ աշխատողների հետ ակտիվ համագործակցություն։
Աշխատանքային անհրաժեշտությունից բխող այլ պարտականությունների իրականացում։ 
 
Պահանջներ կրտսեր սոցիալական աշխատողին.
 
Բարձրագույն կրթություն, կամ առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ և միջին   մասնագիտական կրթություն, 
Մասնագիտական հմտությունների տիրապետում,  
Հոգեբանության հիմունքների իմացություն,                                                        
Հավաքագրված տեղեկատվության վերլուծության հմտություններ,  
Թիմում աշխատելու պատրաստակամություն և ունակություն:
 
Հայտերի ներկայացման կարգը.
 
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV)  info@armavirdc.org  էլեկտրոնային հասցեին մինչև 2021թ. նոյեմբերի 29-ը՝ վերնագրում նշելով՝ «Կրտսեր սոց․աշխատող» անվանումը կամ ներկայացնել ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա:
Ժամկետից ուշ ստացված հայտերը ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
 
Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագիր: 
 
Կազմակերպության մասին
 
«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԱԶԿ ՀԿ) ստեղծվել է 2005թ.-ին: ԱԶԿ ՀԿ-ի առաքելությունն է համագործակցությունը հանուն սոցիալ-տնտեսական առաջընթացի։ Աշխատելով ողջ ՀՀ տարածքով՝ իրականացնում ենք ժողովրդավարության, մարդու իրավունքների, հակակոռուպցիոն, առողջապահական, կրթության և ՏԻՄ ոլորտներին առնչվող ծրագրեր։ Կազմակերպության մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ կազմակերպության https://armavirdc.org/ պաշտոնական կայքում:
 
 


Views 149