Հայտարարություն պրակտիկանտներ ունենալու բիզնեսների հնարավորության մասին


2021-09-10

«Արմավիրի Զարգացման Կենտրոն» ՀԿ-ն «Միջոլորտային համագործակցություն ներառական տնտեսական հզորացման համար» ծրագրի շրջանակներում փոքր և միջին բիզնեսներին հնարավորություն է տալիս պրակտիկանտներ ունենալու իրենց բիզնեսում՝ 4 ամիս տևողությամբ։ Պրակտիկայի նպատակն է աջակցել պրակտիկանտներին ձեռքբերելու մասնագիտական գործնական հմտություններ։

Պրակտիկայի համար կընտրվեն 10-15 բիզնես, որոնց ընտրության չափանիշը Covid 19-ից տուժած լինելու աստիճանն է։ Այս բիզնեսները կվերականգնեն կորցրած հնարավորությունները և կզարգացնեն իրենց կարողությունները՝ ստանալով մարդկային և ֆինանսական աջակցություն (կվճարվեն ամսական 50.000-ական դրամ` ներառյալ հարկերը)։

Բիզնեսների դիմումները կընդունվեն մինչև ս/թ սեպտեմբերի 30-ը: Դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը կարող եք ներկայացնել «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի գրասենյակ (հասցե՝ ք․ Արմավիր, Շահումյան 68ա) կամ ուղարկել info@armavirdc.org էլ․ հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Բիզնես-Պրակտիկա»։

 

 

 

 

Դիմումը պետք է ներառի տեղեկատվություն հետևյալի մասին․

  • Բիզնեսի գործունեության ոլորտ,
  • Փաստացի աշխատողների քանակն այս պահին և նախքան Covid 19-ը,
  • Փաստացի գործունեության հասցե,
  • Աշխատանքային պայմանների հակիրճ նկարագրություն։

 

Դիմումի հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև հետևյալ փաստաթղթերի պատճեները․

  • Պետ․ ռեգիստրի վկայական,
  • Բիզնեսի ղեկավարի անձնագիր, սոց․ քարտ։

 


Ծրագիրն իրականացվում է «ԵՄ COVID-19  ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ» դրամաշնորհի շրջանակներում՝ People in Need Հայաստանի կողմից՝ Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ։

 



Views 244